ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագիծը

Ազգային ժողովը այսօր առավոտյան ձայների 86 կողմ, 6 դեմ հարաբերակցությամբ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագիծը:

Օրինագծին դեմ է քվեարկեց «Ելք» ընդդիմադիր խմբակցությունը: Խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը խորհրդարանականներին կոչ արեց դեմ քվեարկել նախագծին՝ հիշեցնելով, որ ներկա պահին շարունակվում է օրինագծի դեմ բողոքի ցույցեր են անցկացվում, և այս պահին շարունակվում է չորս ուսանողներ հացադուլը, նաև հավելեց, որ 120 գիտաշխատողներ ևս հանդես են եկել ընդդեմ օրինագծի:

ՀՀԿ-ի հետ կողմ քվեարկեցին նաև ՀՅԴ-ն ու «Ծառուկյան» դաշինքը:

Հիշեցնենք՝ պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում կստանան միայն այն քաղաքացիները, ովքեր պայմանագիր կկնքեն պաշտպանության նախարարության հետ և կպարտավորվեն ուսումն ավարտելուց հետո բանակում ծառայել արդեն երեք տարի ժամկետով: Հակառակ պարագայում նրանք 18 տարին լրանալուն պես երկու տարով կզորակոչվեն բանակ: