Ազգային ժողովն առաջիկա նիստին կքննարկի ՍԴ դատավորի ընտրության հարցը

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հանդես է եկել ՍԴ դատավորի առաջադրման և ընտրության անցկացման մասին հայտարարությամբ: Հայտարարության մեջ ասվում է՝

«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասի,  213-րդ հոդվածի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 141-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` Դատավորների ընդհանուր ժողովը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Արման Դիլանյանի թեկնածությունը:

«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 141-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` հայտարարում եմ, որ Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը կքննարկվի սեպտեմբերի 10-ին գումարվող Ազգային ժողովի հերթական նիստերի առաջին նիստում»:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Դատավորների ընդհանուր ժողովի որոշմամբ ՍԴ դատավորի թեկնածու էր առաջադրել Ելիզավետա Դանիելյանը, սակայն ԱԺ-ն չէր հաստատել նրա թեկնածությունը: