ԱԺ-ն նշանակեց Սահմանադրական դատարանի նոր անդամին

concourt member-TunyanԱզգային ժողովում գաղտնի քվեարկությամբ` ձայների  65 կողմ և 3 դեմ հարաբերակցությամբ Սահմանադրական դատարանի դատավոր նշանակվեց ՀՀ նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Արայիկ Թունյանը։

Ավելացնենք, որ Թունյանը ՍԴ անդամի պաշտոնում կփոխարինի Վալերի Պողոսյանին: Վերջինիս պաշտոնավարման տարիքը լրացել էր, եւ նրա լիազորությունները դադարեցվել էին: