Դիմումատուն՝ Իլյաս Անդերսենը, ազգությամբ նորվեգացի է, ծնվել է 1960 թվականին և ապրում է Շվեդիայի Մալմյո քաղաքում։ Գործի շրջանակներում Դիմումատուն բողոք է ներկայացրել՝ ոստիկանությունում  պահելու ժամանակ իր հանդեպ վատ վերաբերմունքի վերաբերյալ։ 2008 թվականին Հունաստանի Սալոնիկ քաղաքում ոստիկանությունը ձերբակալել է Դիմումատուին՝ գողություն կատարելու համար։ Առաջին ատյանի դատարանը նրան դատապարտել է վեց ամիս և տասը օրվա ազատազրկման։ Դիմումատուն բողոքել է, որ ոստիկանությունում պահելու ժամանակ ոստիկանության աշխատակիցների...
Դիմումատուն՝ Սադրեթթին Գյուլերը, ազգությամբ թուրք է, ծնվել է 1962 թվականին և ապրում է Թուրքիայի Ստամբուլ քաղաքում։ Դիմումատուի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ, քանի որ մայիսի 1-ին մասնակցել է արհմիության հանրահավաքին և բացակայել է աշխատանքի վայրից։ Որպես քաղաքացիական ծառայող՝ 2008 թվականի մայիսի 1-ին Դիմումատուն մասնակցել է Թուրքիայի «Պետհիմնարկների աշխատողների արհմիություն» (KESK) համադաշնության կազմակերպած հանրահավաքին։ Աշխատանքի չներկայանալու և աշխատավայրից բացակայելու համար Դիմումատուն պաշտոնական նախազգուշացում է ստացել՝...
Գործը վերաբերում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից 2018 թվականի ապրիլի 19-ին կայացրած արդարացի փոխհատուցման վճռին։ «Werra Naturstein GmbH & Co KG» ընկերությունը հիմնվել է Գերմանիայի Աուէնգրունդ քաղաքում։ 1994 թվականին ընկերությունը գնել է հողատարածք, որտեղ հանքավայր է հայտնաբերվել։ Նույն թվականին ընկերությունը այդ ընդերքը հանքարդյունաբերության  համար  օգտագործելու լիցենզիա է ստացել  25 տարով։ 2012 թվականին ընկերությունը բողոք է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Դիմումատու Ընկերությունն իր բողոքի մեջ նշել է, որ գերմանական իշխանությունները...
Դիմումատուները՝ Աննագի Բահադուրոգլու Հաջիբեյլին և Ինթիգամ Կամիլոգլու Ալիևը, ազգությամբ ադրբեջանցի են, ծնվել են համապատասխանաբար 1955 և 1962 թվականներին։ Հաջիբեյլին ապրում է Ադրբեջանի Բաքու քաղաքում, իսկ Ալիևը՝ Աբշերոն մարզում։ Դիմումատուները քաղաքացիական հասարակության ակտիվիստներ և իրավապաշտպաններ են։ Գործի շրջանակներում Դիմումատուները բողոքել են, որ իրենց չեն թույլատրել անդամակցել Ադրբեջանի Հանրապետության Փաստաբանների պալատին և մերժել են իրենց ներկայացրած դիմումներն այն հիմքով, որ վերջիններս հրապարակայնորեն քննադատել են իրավաբան մասնագետների ընթացիկ վիճակն իրենց երկրում։ 2005...
Դիմումատուն՝ Ֆաթիհ Թաշը, ազգությամբ թուրք է, ծնվել է 1979 թվականին և ապրում է Թուրքիայի Ստամբուլ քաղաքում։ Գործերը վերաբերում են Դիմումատուի ներկայացրած երկու բողոքին՝ երեք գիրք հրատարակելու պատճառով իր դեմ քրեական գործ հարուցելու որոշմանը։ 2008 թվականի սեպտեմբերի 9-ին և 29-ին Դիմումատուն երկու բողոք է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Համապատասխան ժամանակաշրջանում նա հանդիսացել է «Aram Basım ve Yayıncılık» կոչվող հրատարակչության սեփականատեր և գլխավոր խմբագիր։ Առաջին գործի շրջանակներում Դիմումատուն բողոքել...