Դիմումատուն՝ Մարիամ Սակվարելիձեն, ազգությամբ վրացի է, ծնվել է 1949 թվականին, բնակվում է Թբիլիսիում։ Գործը վերաբերում է ավտովթարի արդյունքում Դիմումատուի որդու և քրոջ մահվան դեպքին։ 2003 թվականի նոյեմբերին Դիմումատուն և նրա ընտանիքի անդամները մեքենայով երթևեկել են Թբիլիսի քաղաքում` «Վարդերի հեղափոխություն» կոչվող զանգվածային բողոքի ցույցի ժամանակ, երբ...
«Դիմում եմ պատգամ մարմիններին և հիշեցնում, որ Հայաստանի Հանրապետությունը Եվրոպայի խորհրդի առջև պարտավորություն է ստանձնել իր լիազորության ներքո գտնվող յուրաքանչյուրի համար ապահովել, որպեսզի ոչ ոք չենթարկվի խոշտանգումների, անմարդկային նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի: Հաշվի առնելով վերոնշյալը, պահանջում եմ զերծ մնալ իմ նկատմամբ բռնություն գործադրելուց և ուժ կիրառելուց, պահանջում եմ պատասխանատվության ենթարկել...
Դիմումատուն՝ Նատալիա Լազորիվան, ազգությամբ ռուս է, ծնվել է 1966 թվականին և ապրում է Ռուսաստանի Մագադանի մարզում։ Գործի շրջանակներում Դիմումատուն բողոքել է, որ Ուկրաինայի դատարանը հաշվի չի առել իր կարծիքը, մերժել է իր զարմիկի խնամակալությունը ստանձնելու մասին իր ներկայացրած հայցը, և երեխայի խնամակալությունը հանձնել է մեկ այլ ընտանիքի։ 2007 թվականին Դիմումատուն դատարանի կողմից նշանակվել է իր քրոջ դստեր խնամակալ։ Նույն թվականին ծնվել է Դիմումատուի քրոջ...
Դիմումատուն՝ Սլովենիայի մասնավոր համալսարանը, հիմնվել է Լյուբլյանայում և իրականացնում է հետազոտական աշխատանքներ։  Գործը վերաբերում է համալսարանի պետական ֆինանսավորումը մերժելու որոշմանը։ 2003 թվականին համալսարանը հայտ է ներկայացնում Կրթության, Գիտության և Սպորտի նախարարություն՝ հասարակական գիտությունների ոլորտում հետազոտական նախագիծ իրականացնելու նպատակով մրցանակ շահելու համար։ Նախարարությունը որոշում է մրցանակ չշնորհել, և համալսարանը հայց է ներկայացնում Վարչական դատարան, որը 2011 թվականին մերժվել է։ Գերագույն և Սահմանադրական դատարաններ ներկայացված հետագա բողոքները նույնպես մերժվեցին, և վերջին որոշումը...
ECHR 239 (2014)12.08.2014 Ֆիրթը  և մյուսներն ընդդեմ Միացյալ թագավորության (գանգատ թիվ 47784/09 և մյուս իննը) Դատարանը, 5 կողմ, 2 դեմ ձայներով, կայացրել է որոշում, ըստ որի Կոնվենցիայի խախտում է տեղի ունեցել: Դատարանի վճիռը վերջնական չէ: Տվյալ գործով Դատարանն արձանագրել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի առաջին արձանագրության երրորդ հոդվածի խախտում: Գործը վերաբերում է 10...