Դիմումատուն՝ Սերգեյ Ֆեֆիլովը, ազգությամբ ռուս է, ծնվել է 1979 թվականին և նախքան իր կալանավորումը բնակվել է Ռուսաստանի Իժևսկ քաղաքում։ Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ իրեն ազատազրկման դատապարտելու մասին ներպետական դատական ատյանների կայացրած որոշմանը։ Գործի շրջանակներում Դիմումատուն բողոքել է նաև քրեակատարողական հիմնարկի վատ պայմանների և իր գործով դատավարության արդարացիության...
Գործը վերաբերում է Դիմումատուների ներկայացրած բողոքին՝ ոստիկանության աշխատակիցների կողմից վատ վերաբերմունքի ենթարկվելու և իրենց ազատազրկման դատապարտելու մասին Դատարանի կայացրած որոշմանը։ Դիմումատուները նաև բողոքել են իրենց մշտական բնակության վայրից հեռու տեղակայված քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու մասին Դատարանի կայացրած որոշման դեմ։ 2002 թվականի սեպտեմբերին ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են Դիմումատուներին Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնիում և...
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հաստատել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի միջնորդությունը, և Պաշտպանը ներգրավվել է երրորդ կողմ Հակոբյանն ընդդեմ Հայաստանի գործով: Սա միջազգային փորձի և մարդու իրավունքների ազգային հաստատության կողմից բացառիկ նախաձեռնության լավագույն օրինակ է: Եվրոպական դատարանում գործի քննությանը մասնակցությունը հնարավորություն կտա Պաշտպանին իր լիազորությունների իրականացման արդյունքում ձեռք բերված՝...
Դիմումատուն՝ Իշակ Սաղլամը, ազգությամբ թուրք է, ծնվել է 1966 թվականին և բնակվում է Թուրքիայի Դիարբեքիր նահանգում։ Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ «Հեզբոլահ» խմբավորման անդամ հանդիսանալու համար իր դեմ քրեական գործ հարուցելու և իրեն ազատազրկման դատապարտելու որոշման վերաբերյալ։ 2000 թվականի ապրիլին Դիմումատուն հարցաքննության է ենթարկվել Դիյարբեքիր նահանգի քննչական մարմինների կողմից՝...
Դիմումատուները՝ Ալեքսեյ Կումիցկիյը, Իգոր Գլուշչենկոն, Սերգեյ Վոլչկովը, Ռուստամ Ախմադիևը և Ֆյոդոր Նիկոլաևը, Ռուսաստանի բնակիչներ են, ծնվել են համապատասխանաբար 1983, 1972, 1970, 1988 և 1986 թվականներին։ Գործը վերաբերում է Դիմումատուների ներկայացրած բողոքին՝ իրենց բերման ենթարկելու մասին ոստիկանության աշխատակիցների կողմից կայացված որոշման վերաբերյալ։ Մասնավորապես՝ Դիմումատուները բողոքել են Ռուսաստանի ոստիկանության աշխատակիցների կողմից իրենց դեմ ծուղակ լարելու, իրենց պրովոկացիայի...