Դիմումատուն՝ Սերգեյ Գիրլյանը, ազգությամբ ռուս է, ծնվել է 1972 թվականին, ներկայումս բնակվում է Ուկրաինայի Օդեսա քաղաքում։ Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ իր նկատմամբ տուգանք նշանակելու մասին ներպետական դատական ատյանների կայացրած որոշմանը։ Մասնավորապես՝ Դիմումատուն բողոքել է գրավոր մաքսային հայտարարագրի բացակայության պայմաններում երկրից մեծ քանակությամբ կանխիկ արտարժույթի արտահանում իրականացնելու համար...
Դիմումատուները՝ Սուրեն Օսմանյանը, Սերոբ Օսմանյանը, Բակուր Օսմանյանը, Մանե Օսմանյանը և Դոնարա Ամիրաղյանը, ազգությամբ հայ են, ծնվել են համապատասխանաբար 1935, 1961, 1988, 1990 և 1966 թվականներին, բնակվում են Հայաստանի Լոռու մարզի Թեղուտ գյուղում: Գործը վերաբերում է Դիմումատուներին սեփականության իրավունքով պատկանող հանքագործական արդյունաբերությամբ զբաղվելու համար նախատեսված հողամասի սեփականազրկման գործընթացին։ ՄԻԵԴ-ում Դիմումատուների...
Դիմումատուները՝ Ջամալ Ցակոևը և Զուխրա Ցակոևան, ազգությամբ ռուս են, ծնվել են համապատասխանաբար 1940 և 1950 թվականներին։ Դիմումատուները բնակվում են Հյուսիսային Կովկասում (Ռուսաստան)։ Գործը վերաբերում է Դիմումատուների ներկայացրած բողոքին՝ Ռուսաստանի ոստիկանության կողմից հատուկ գործողությունների իրականացման ժամանակ իրենց որդու առևանգման դեպքին։ Դիմումատուների որդին՝ Ռասուլ Ցակոևը, առևանգվել է 2004 թվականի սեպտեմբերի 27-ին՝ ոստիկանության աշխատակիցների կողմից...
2012 թվականի փետրվարին Կլայպեդա քաղաքում ավազակային հարձակման դեպք է տեղի ունեցել։ Հարձակման դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Գործի շրջանակներում իրականացված հարցաքննության ժամանակ Դիմումատուի որդին՝ Ա․Կ․-ն, հայտնել է, որ հարձակման պահին դիմել է միայն անհրաժեշտ ինքնապաշտպանության։ Այնուամենայնիվ, սույն գործով Դիմումատուի որդին ներգրավվել է որպես մեղադրյալ՝ իրականացված ավազակային հարձակմանը մասնակցություն ցուցաբերելու համար։ 2012 թվականի նոյեմբերին Լիտվայի Առաջին ատյանի դատարանը պարզել է, որ...
Դիմումատուն՝ Մարկո Բրազզին, Իտալիայի և Գերմանիայի քաղաքացի է, ծնվել է 1965 թվականին։ Դիմումատուն բնակվում է Գերմանիայի Մյունխեն քաղաքում և գրանցված է արտասահմանում ապրող իտալացիների հայտարարագրերի ռեեստրում։ Գործը վերաբերում է Դիմումատուին սեփականության իրավունքով պատկանող տանը խուզարկություն կատարելու մասին Իտալիայի հարկային մարմինների կայացրած որոշմանը։  2009 թվականին Դիմումատուն Իտալիայում բնակարան է ձեռք բերել, որտեղ ուսումնական տարվա ընթացքում բնակվել...