Դիմումատուն՝ Խոսրով Ավագյանը, ազգությամբ հայ է, ծնվել է 1946 թվականին, բնակվում է Երևանում։ Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ սպանության դեպքի առթիվ իր դեմ հարուցված քրեական գործով դատավարությանը։ Մասնավորապես՝ Դիմումատուն բողոքել է իր դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում դատական փորձագետներին հարցաքննության ենթարկելու պահանջով իր ներկայացրած հայցը մերժելու որոշման մասին։...
Դիմումատուն՝ Էլենի Ֆրեզադուն, ազգությամբ հույն է, ծնվել է 1962 թվականին և բնակվում է Հունաստանի Պալայո Ֆալիրո շրջանում։ 1983 թվականից սկսած Դիմումատուն աշխատել է մանկապարտեզում՝ որպես դաստիարակ։ Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ արտասահմանում ուսուցչի աշխատանք ստանալու համար անցկացված մրցույթի արդյունքներին։ 2007 թվականին Դիմումատուն հայտ է ներկայացրել՝ արտասահման մեկնելու և որպես ուսուցիչ աշխատելու համար Կառավարության աջակցությամբ իրականացվող մրցույթին մասնակցելու նպատակով։ Մրցույթի...
Դիմումատուն՝ Պաատա Ռոստոմաշվիլին, ազգությամբ վրացի է, ծնվել է 1973 թվականին, բնակվում է Վրաստանի Ախալդաբա գյուղում: Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ իր դեմ հարուցված քրեական գործով դատավարությանը: Մասնավորապես՝ Դիմումատուն բողոքել է սպանության դեպքի առթիվ իր դեմ հարուցված քրեական գործով դատավարության և իրեն մեղավոր ճանաչելու որոշման արդարացիության մասին: 2006 թվականի մայիսին Վրաստանի Առաջին ատյանի դատարանը Դիմումատուին մեղավոր...
Դիմումատուն՝ Հակիմ Աքան, ազգությամբ թուրք է, ծնվել է 1970 թվականին, բնակվում է Թուրքիայի Ստամբուլ քաղաքում: Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ իր երկու երեխաների մահվան դեպքի առնչությամբ հետաքննությանը: Մասնավորապես՝ Դիմումատուն բողոքել է իր երկու որդիների մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործով արդյունավետ հետաքննության բացակայության մասին: Դիմումատուի որդիները՝ Այքութը և Այքանը, ծնվել են համապատասխանաբար 1991 և 1992 թվականներին: 2007 թվականի նոյեմբերի 19-ին նրանք դուրս են եկել տնից և ուղևորվել են դեպի դպրոց՝ թողնելով իրենց բջջային հեռախոսները...
Դիմումատուն՝ Զդրավկո Միլիչևիչը, ազգությամբ չեռնոգորցի է, ծնվել է 1966 թվականին, բնակվում է Չեռնոգորիայի մայրաքաղաք Պոդգորիցայում: Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ հոգեկան խնդիրներ ունեցող անձի կողմից հարձակման ենթարկվելու դեպքին: Մասնավորապես՝ Դիմումատուն բողոքել է, որ պատասխանող Պետությունը չի պաշտպանել իրեն և չի կանխել հոգեկան լուրջ խնդիրներ ունեցող անձի կատարած հարձակումը: 2013 թվականի փետրվարին ոմն անձը սրճարանում մուրճով հարձակվել է...