Գործի շրջանակներում յոթ Դիմումատուներ բողոքներ են ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ Դիմումատուներից մեկի հղիության ընթացքում բազմապտղության սխալ բժշկական ախտորոշման վերաբերյալ։ Դիմումատուներն ազգությամբ թուրք են, ծնվել են 1956-ից 1998-ական թվականներն ընկած ժամանակաշրջանում և ապրում են Ստամբուլում։
1997 թվականի նոյեմբերի 7-ին առաջին Դիմումատուին՝ Հավա Էրյիղիթին, ով նշված ժամանակահատվածում հղի էր, տեղափոխել են Թուրքիայի «Սուլեյմանիե» բժշկական կենտրոն։ Բժշկական ախտորոշիչ հետազոտության արդյունքում հայտնաբերվել է, որ Դիմումատուն սպասում էր երկվորյակների։ Այնուհետև` Դիմումատուն հետազոտություն է անցել «Շիշլի Էթֆալ»...
Դիմումատուն՝ Անահիտ Մկրտչյանը, ազգությամբ հայ է, ծնվել է 1952 թվականին և բնակվում է Հայաստանի Բաղրամյան գյուղում: Գործը վերաբերում զինվորական ծառայության ընթացքում Դիմումատուուի 22-ամյա որդու` Արայիկ Ավետիսյանի մահվան դեպքի առթիվ իշխանությունների իրականացրած հետաքննությանը։ Բանակ զորակոչվելուց ընդամենը մեկ տարի անց՝ 2001 թվականի հոկտեմբերի 30-ին, Դիմումատուի որդին մահացել է իր...
Դիմումատուն՝ Վյաչեսլավ Կորչագինը, ազգությամբ ռուս է, ծնվել է 1977 թվականին, բնակվում է Ռուսաստանի Վորոնեժի մարզի Լիսկի քաղաքում։ Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ վարչական իրավախախտում կատարելու համար իր դեմ հարուցված վարչական վարույթի մասին չծանուցվելուն։
2009 թվականին Դիմումատուն սկսել է ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվել։ 2013 թվականին նա ընդլայնել է իր բիզնեսը և արագ սննդի սպասարկման կետ է...
Դիմումատուները՝ Ելենա Վլասեն և Իոանա Օրտենսիա Վլասեն, ազգությամբ ռումինացի են, ծնվել են համապատասխանաբար 1952 և 1974 թվականներին, բնակվում են Ռումինիայի Բրաշով քաղաքում։ Դիմումատուները համապատասխանաբար հանդիսանում են ոմն Ն․Վ․-ի կինը և դուստրը։ Ն․Վ․-ն մահացել է 2012 թվականին Բրաշով քաղաքի Ռազմական հիվանդանոցում։ Ավելի վաղ՝ 2011 թվականի դեկտեմբերի 7-ին, Ն․Վ․-ն տեղափոխվել է...
2019 թվականի մարտի 14-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Ալիխանյանը և Մելիքսեթյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը, որով արձանագրել է Մարդու իրավունքների եվրոպական կովենցիայի Թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի (սեփականության պաշտպանություն) խախտում:
Սույն գործով Դիմումատուները Շնող գյուղի բնակիչներ են: Նրանք այս գյուղում գտնվող վարելահողերի...