Դիմումատուն՝ Հանի Աբդուլ Կհանի Կաբբարան, ազգությամբ կանադացի է, ծնվել է 1984 թվականին և ապրում է Կանադայում։ Գործի շրջանակներում Դիմումատուն բողոք է ներկայացրել՝ ոստիկանության աշխատակիցների կողմից վատ վերաբերմունքի արժանանալու վերաբերյալ։ 2011 թվականի փետրվարի 27-ին Կիպրոսի Լիմասոլ քաղաքի բանկերից մեկի մոտակայքում ոստիկանության աշխատակիցները կալանավորել են Դիմումատուին։ Նրան մեղադրանք է առաջադրվել՝ կեղծ վարկային քարտով բանկային հաշվից փող հանելու համար։ Դիմումատուին անմիջապես կալանավորել են և տեղափոխել...
Դիմումատուն՝ Արթուր Գերմանովիչ Իվանովը, ազգությամբ ռուս է, ծնվել է 1977 թվականին և ապրում է Ռուսաստանի Նովոչեբոկսարսկ քաղաքում։ Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ իրեն չափազանց ցածր գումարի չափով փոխհատուցում հատկացնելու որոշման վերաբերյալ։ 2007 թվականի ապրիլին Ռուսաստանի ներպետական դատական ատյանները հաստատել են, որ Դիմումատուին կալանավայրում պահելու ժամանակ ոստիկանության աշխատակիցներից մեկը հարվածել է նրա ականջին։ Հարվածի հետևանքով Դիմումատուի մոտ հայտնաբերվել են առողջական խնդիրներ՝ լսողության հետ կապված։ Մասնավորապես՝...
Դիմումատուն՝ Իգոր Գորիունովը, ազգությամբ մոլդովացի է, ծնվել է 1968 թվականին և ներկայումս կալանավորված է Մոլդովայի Ռեզինա քաղաքում։ Դիմումատուն դատապարտվել է մահվան՝ սպանության համար։ Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ ամեն անգամ բանտախցից դուրս գալու ժամանակ իր՝ ձեռնաշղթաներ կրելու որոշման վերաբերյալ։ 2011 թվականի մարտին հերթական ստուգայցի ժամանակ հսկիչը Դիմումատուի բանտախցում հեռախոս է հայտնաբերել և որոշում է կայացրել՝ բանտախցից դուրս գտնվելու ժամանակ Դիմումատուին ձեռնաշղթաներով պահելու մասին։  Դիմումատուն բողոք է ներկայացրել Մոլդովայի ներպետական դատական ատյաններին՝...
Դիմումատուն՝ Միհդի Փերինչեքը, ազգությամբ թուրք է, ծնվել է 1957 թվականին և ապրում է Դիյարբեքիր քաղաքում։ Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ ոստիկանության աշխատակիցների կողմից իր որդու սպանության դեպքի վերաբերյալ։ Դիմումատուի որդին՝ Շիյարը, սպանվել է 2004 թվականի մայիսի 28-ին։ Նա սպանվել է ոստիկանության սպայի կրակոցի հետևանքով՝ Թուրքիայի ոստիկանության կողմից հատուկ գործողությունների իրականացման ժամանակ։ Ոստիկանության սպայի խոսքերով՝ հատուկ գործողություններն իրականացվել...
Դիմումատուն՝ «ԿԴ-Կոնսալտինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, հիմնվել է Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում:  Գործը վերաբերում է Դիմումատու ընկերության ներկայացրած բողոքին՝ իշխանությունների կողմից իրեն պատկանող մի քանի տոննա ցինկի պաշարները բռնագրավելուն և դրանց վրա արգելանք դնելուն: Դիմումատուն քրեական գործ է հարուցել և ապացույցներ է ներկայացրել դատարան, որ Ռուսաստանի իշխանությունները բռնագրավում են իրականացրել և պահել են բռնագրաված պաշարներն իրենց պահեստում: Այնուհետև, նրանք պահեստից տեղափոխել են պաշարները և պահել...