Հայաստանի կառավարությունն անցնող տարվա ընթացքում Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացրել 31 դիրքորոշում՝ 9-ով ավելի, քան 2013 թվականին ներկայացված դիրքորոշումները: Այդ թվում չեն ներառվում դիրքորոշումների ներկայացման երկրորդ փուլում Եվրոպական դատարան ուղարկված՝ արդարացի փոխհատուցման պահանջի վերաբերյալ ՀՀ կառավարության 15 դիրքորոշումները:
Այդ մասին, «Արմենպրես»-ի փոխանցմամբ, տեղեկացրել են արդարադատության նախարարությունից:
Մասնավորապես, նախարարության Մարդու իրավունքների եվրոպական դատարանի...
Դիմումատուն՝ Իշակ Սաղլամը, ազգությամբ թուրք է, ծնվել է 1966 թվականին և բնակվում է Թուրքիայի Դիարբեքիր նահանգում։ Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ «Հեզբոլահ» խմբավորման անդամ հանդիսանալու համար իր դեմ քրեական գործ հարուցելու և իրեն ազատազրկման դատապարտելու որոշման վերաբերյալ։
2000 թվականի ապրիլին Դիմումատուն հարցաքննության է ենթարկվել Դիյարբեքիր նահանգի քննչական մարմինների կողմից՝...
Դիմումատուները՝ Վարդան Նալբանդյանը և Նելլի Դանիելյանը, ազգությամբ հայ են, ծնվել են համապատասխանաբար 1949 և 1987 թվականներին, ապրում են Երևանում։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության Կառավարության լիազոր ներկայացուցիչը Դիմումատուների գործով ներկայացել է Գևորգ Կոստանյանը։
Առաջին Դիմումատուն՝ Վարդան Նալբանդյանը, երկրորդ Դիմումատուի (Նելլի Դանիելյանի) մահացած մոր եղբայրն է։
Առաջին Դիմումատուն և երկրորդ Դիմումատուի մայրը (մահացել է 2006 թվականին) 45.5 քմ մակերեսով տան համատեղ...
Դիմումատուն՝ Ֆաթիհ Թաշը, ազգությամբ թուրք է, ծնվել է 1979 թվականին և ապրում է Թուրքիայի Ստամբուլ քաղաքում։ Գործերը վերաբերում են Դիմումատուի ներկայացրած երկու բողոքին՝ երեք գիրք հրատարակելու պատճառով իր դեմ քրեական գործ հարուցելու որոշմանը։
2008 թվականի սեպտեմբերի 9-ին և 29-ին Դիմումատուն երկու բողոք է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Համապատասխան ժամանակաշրջանում նա հանդիսացել է «Aram Basım ve Yayıncılık» կոչվող հրատարակչության սեփականատեր և գլխավոր խմբագիր։
Առաջին գործի շրջանակներում Դիմումատուն բողոքել...
Գործի շրջանակներում 13 Դիմումատուներ բողոք են ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ կալանավորման հրամանի բացակայության պայմաններում իրենց ապօրինի կերպով կալանավայրում պահելու որոշման վերաբերյալ։
13 Դիմումատուներն ազգությամբ ռուս են, բնակվում են Ռուսաստանի Դաշնության տարբեր քաղաքներում։ Համապատասխան ժամանակահատվածում Ռուսաստանի Դաշնության ոստիկանության աշխատակիցները կալանավորել են 13 Դիմումատուներին և ապօրինի կերպով պահել են կալանքի տակ՝...