Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2019 թվականի հունվարի 17-ի որոշմամբ բավարարել է Սամվել Մայրապետյանի 2019 թվականի հունվարի 2-ի միջնորդությունը՝ Դատարանի կանոնների 39-րդ կանոնի համաձայն միջանկյալ միջոց ձեռնարկու վերաբերյալ: Հիշեցնենք, որ դիմումատուն Եվրոպական դատարանից խնդրել էր ՀՀ իշխանություններին պարտավորեցնել վերադարձնել իր անձնագիրը և թույլատրել Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող իր կողմից մատնանշված բուժհաստատությունում բուժման նպատակով անհապաղ մեկնել երկրից: Նշված որոշմամբ Դատարանը ՀՀ կառավարությունից պահանջում է անհապաղ ապահովել, որ դիմումատուն ստանա համարժեք բժշկական օգնություն՝ իր ընթացիկ առողջական վիճակին և բժիշկ-մասնագետների ցուցումներին համապատասխան, անհրաժեշտության դեպքում նաև` ապահովելով տրանսլjումինալ դրենավորման գործընթացը: ՀՀ կառավարությունը հնարավորինս սեղմ ժամկետում, բայց ոչ ուշ քան տասնհինգ օրվա ընթացքում Դատարանին պետք է տրամադրի տեղեկատվություն միջանկյալ միջոցի կիրառումն ապահովելու նպատակով ձեռնարկված անհրաժեշտ միջոցների մասին: Դատարանը նաև կողմերի ուշադրությունն է հրավիրել այն փաստին, որ Պայմանավորվող պետության կողմից 39-րդ կանոնի համաձայն սահմանված միջոցի իրականացումը չապահովելը կարող է հանգեցնել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 34-րդ հոդվածի խախտման: Ներկայումս Եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչը, համագործակցելով իրավասու մարմինների հետ, ձեռնարկում է անհրաժեշտ քայլեր քննարկվող որոշման պահանջների կատարումն ապահովելու համար: ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
ECHR 271 (2014) 25.09.2014 Քամիրովն ընդդեմ Ադրբեջանի (գանգատ թիվ 12535/06) Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Պալատը սեպտեմբերի 25-ին կայացրեց վճիռ Քամիրովն ընդդեմ Ադրբեջանի գործով (գանգատ թիվ 12535/06):Պալատը սույն գործով միաձայն որոշեց, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի առաջին արձանագրության 3-րդ հոդվածի (ազատ ընտրությունների իրավունք) խախտում: Գործը վերաբերում է 2005թ. խորհրդարանական ընտությունների ժամանակ տեղի ունեցած խախտումների...
 Դիմումատուն՝ Ջիհանգիր Յըլդըզը, ազգությամբ թուրք է, ծնվել է 1947 թվականին և ապրում է Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում։ Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝  պետությանը սեփականության իրավունքով պատկանող  հողերը օգտագործման իրավունքով Թուրքիայի բնակիչներին  տրամադրելու հնարավորությանը։ 1983 թվականից Դիմումատուն բնակվել է  պետությանը սեփականության  իրավունքով  պատկանող հողամասի վրա առանց շինարարության թույլտվության կառուցված մի տանը։ 1999 թվականին Դիմումատուն դիմել է Անկարայում գտնվող Չանկայա պալատի քաղաքային ինքնակառավարման մարմիններին՝...
Գործի շրջանակներում Դիմումատուներ «Բեկթաշի համայնք» կրոնական միավորումը և նրա երկու անդամները՝ Բրահիմայը և Սուլեյմանին, բողոք են ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։  Դիմումատու Բրահիմայն ազգությամբ ալբանացի է, բնակվում է Նախկին Հարավսլավիայի Մակեդոնիա Հանրապետության Տետովո քաղաքում, իսկ Դիմումատու Սուլեյմանին՝ մակեդոնացի է, ապրում է Գոստիվար քաղաքում։ Բրահիմայը զբաղեցնում է կրոնական համայնքի հիերարխիայի բարձրագույն աստիճանը։ Դիմումատուները բողոքել են, որ 2007 թվականին Նախկին Հարավսլավիայի Մակեդոնիա Հանրապետության նոր օրենսդրության ուժի մեջ մտնելուց հետո Առաջին ատյանի դատարանն արգելել է համայնքին պահպանել կրոնական կազմակերպության իր կարգավիճակը և...
Նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա հրամանագրով ուժը կորցրած է ճանաչվել «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթում հաղթող ճանաչվածների ցուցակը հաստատելու մասին» Հանրապետության Նախագահի 2014թ. հոկտեմբերի 13-ի հրամանագիրը: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը: 2014թ. հոկտեմբերին անցկացված մրցույթի...