2012 թվականի փետրվարին Կլայպեդա քաղաքում ավազակային հարձակման դեպք է տեղի ունեցել։ Հարձակման դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Գործի շրջանակներում իրականացված հարցաքննության ժամանակ Դիմումատուի որդին՝ Ա․Կ․-ն, հայտնել է, որ հարձակման պահին դիմել է միայն անհրաժեշտ ինքնապաշտպանության։ Այնուամենայնիվ, սույն գործով Դիմումատուի որդին ներգրավվել է որպես մեղադրյալ՝ իրականացված ավազակային հարձակմանը մասնակցություն ցուցաբերելու համար։ 2012 թվականի նոյեմբերին Լիտվայի Առաջին ատյանի դատարանը պարզել է, որ...
Դիմումատուն՝ Մարկո Բրազզին, Իտալիայի և Գերմանիայի քաղաքացի է, ծնվել է 1965 թվականին։ Դիմումատուն բնակվում է Գերմանիայի Մյունխեն քաղաքում և գրանցված է արտասահմանում ապրող իտալացիների հայտարարագրերի ռեեստրում։ Գործը վերաբերում է Դիմումատուին սեփականության իրավունքով պատկանող տանը խուզարկություն կատարելու մասին Իտալիայի հարկային մարմինների կայացրած որոշմանը։  2009 թվականին Դիմումատուն Իտալիայում բնակարան է ձեռք բերել, որտեղ ուսումնական տարվա ընթացքում բնակվել...
Գործը վերաբերում է Ադրբեջանում հայտնի իրավապաշտպանի ձերբակալմանը և կալանավորմանը։ Դիմումատուն՝ Ինթիգամ Քամիլ օղլու Ալիևը, ազգությամբ ադրբեջանցի է, ծնվել է 1962 թվականին։ Համապատասխան ժամանակահատվածում Դիմումատուն բնակվել է Ադրբեջանի Ապշերոն մարզի Սարայ գյուղում։ Դիմումատուն Ստրասբուրգի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ներկայացրել է ավելի քան 200 անձանց շահերը։ Դիմումատուն բազմիցս հրապարակայնորեն քննադատել է Ադրբեջանի...
Դիմումատուն՝ Վարտգես Գասպարին, ծնվել է 1957 թվականին, բնակվում է Երևան քաղաքում։ Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ իրեն 10 ամսվա ազատազրկման դատապարտելու մասին 2008 թվականին Դատարանի կայացրած որոշմանը։ Դիմումատուն բողոքել է նաև իր կալանավայրի վատ պայմանների մասին։ 2008 թվականին Հայաստանում տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո մի շարք բողոքի ակցիաներ են տեղի...
Դիմումատուն՝ Մուշեղ Սաղաթելյանը, ծնվել է 1950 թվականին, բնակվում է Երևան քաղաքում։ Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ ոստիկանության աշխատակիցների կողմից վատ վերաբերմունքի արժանանալուն, ինչպես նաև՝ իրեն կալանավորելու և ազատազրկման դատապարտելու մասին Դատարանի կայացրած որոշմանը։ Դիմումատուն կալանավորվել է՝ կառավարությունը բռնի կերպով տապալելու և պաշտոնյաներին հրապարակավ վիրավորելու համար: 2008 թվականին Հայաստանում տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո մի շարք բողոքի ակցիաներ և հանրահավաքներ են...