Գործը վերաբերում է 24 մալթացի Դիմումատուների և Մալթայում հիմնված ընկերության ներկայացրած բողոքին՝ Վալետա քաղաքում սեփականության իրավունքով իրենց պատկանող բազմահարկ շենքը՝ որպես երաժշտական ակումբ վարձակալության հանձնելու որոշմանը։ Դիմումատուները Մալթայի Վալետա քաղաքում տեղակայված անշարժ գույքը ստացել են ժառանգության իրավունքով։ Անշարժ գույքի վարձակալության իրավունքի գրանցումը կարգավորող Մալթայի օրենսդրության համաձայն՝ Դիմումատուներն ամեն տարի վերանայել են 1946 թվականին իրենց նախնիների կողմից կնքված անշարժ գույքի վարձակալության պայմանագիրը։...
Դիմումատուները՝ Մեհմեթ Էմին Բիլինմիշը և Փերիհան Բիլինմիշը, ազգությամբ թուրք են, ծնվել են համապատասխանաբար 1983 և 1982 թվականներին, բնակվում են Թուրքիայի Իզմիր նահանգում։ Գործը վերաբերում է Թուրքիայի պետական հիվանդանոցներից մեկում Դիմումատուների նորածին երեխաների մահվան դեպքին։ Գործի շրջանակներում իրականացված բժշկական փորձագիտական եզրակացությունների համաձայն՝ Դիմումատուների նորածին երեխաներից մեկը մահացել է հիվանդանոցում ձեռք բերված վարակի պատճառով։ 2008...
Դիմումատուն՝ Ստեֆան Վիզին, ազգությամբ ավստրիացի է, ծնվել է 1964 թվականին, բնակվում է Ավստրիայի Վիեննա քաղաքում։ Դիմումատուն համագործակցում է Ավստրիայի խոշոր ֆինանսական և արդյունաբերական ընկերությունների հետ և զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ։ Գործը վերաբերում է Սլովակիայի Բրատիսլավա քաղաքում Դիմումատուի գրասենյակից էլեկտրոնային տեղեկություններ պարունակող կրիչները բռնագրավելու մասին որոշմանը։ Սլովակիայի իշխանությունների կարգադրությամբ՝ 2009 թվականին տեղի Դատախազության մարմինները Բրատիսլավա քաղաքում խուզարկություն են կատարել Դիմումատուի գրասենյակում...
Դիմումատուն՝ Ալդոնա Ակելիենեն, ազգությամբ լիտվացի է, ծնվել է 1935 թվականին, համապատասխան ժամանակահատվածում բնակվել է Լիտվայի Կալվարիա քաղաքում։ Դիմումատուն մահացել է 2017 թվականի ապրիլի 8-ին։ Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ իր որդու սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործով հետաքննությանը։ Մասնավորապես՝ Դիմումատուն բողոքել է, որ Լիտվայի իշխանություններն իր որդու սպանության գործով հավուր պատշաճի հետաքննության...
Դիմումատուն՝ Սերգեյ Գիրլյանը, ազգությամբ ռուս է, ծնվել է 1972 թվականին, ներկայումս բնակվում է Ուկրաինայի Օդեսա քաղաքում։ Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ իր նկատմամբ տուգանք նշանակելու մասին ներպետական դատական ատյանների կայացրած որոշմանը։ Մասնավորապես՝ Դիմումատուն բողոքել է գրավոր մաքսային հայտարարագրի բացակայության պայմաններում երկրից մեծ քանակությամբ կանխիկ արտարժույթի արտահանում իրականացնելու համար...