Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած հայցի արդարացի փոխհատուցման խնդրին՝ ՀՀ Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վերջնական վճիռն անվավեր ճանաչելու և Դիմումատուի սեփականության իրավունքը շենքի և հողամասի նկատմամբ ճանաչելու վերաբերյալ։ 2009 թվականի նոյեմբերի 18-ին Դիմումատուն հայց է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Վերջինս իր հայցի մեջ նշել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի (արդար դատաքննության իրավունք) խախտում...
«Օլիմպ» արտադրական կոոպերատիվը բողոք է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան ընդդեմ Հայաստանի՝ վարչական դատարանում ընթացող վարույթի չափազանց երկար տևողության մասին։  Գործը վերաբերում է հանրային գերակա շահ ճանաչված և օտարված նախկին «Միլանո» խանութի սեփականատիրոջ՝ «Օլիմպ» արտադրական կոոպերատիվի հայցին՝ խանութի նկուղի և 2-3-րդ հարկերի դիմաց փոխհատուցում...
Ս. Բ.-ն ընդդեմ Ռումինիայի (գանգատ թիվ 24453/04) Դիմումատու տիկին Ս.Բ.-ն (ծնվ. 1952թ.) Ռումինիայի քաղաքացի է: Գործը վերաբերում է ենթադյալ բժշկական անփութությանը: 2011թ. սեպտեմբերին դիմումատուն ստացել է ատամնաբուժական ծառայություններ, որոնց մեջ եղել է նաև այնպիսին, որը, ըստ դիմումատուի, ատամնաբույժը պատշաճ չի իրականացրել: Այդ ամենի հետևանքով դիմումատուն ունեցել է բազմատիվ առողջական խնդիրներ (լնդերի բորբոքում,...
Գործը վերաբերում է ազգությամբ ադրբեջանցի իրավապաշտպաններ Լեյլա Յունուսովային և նրա ամուսնուն՝ Արիֆ Յունուսովին: Այժմ նրանք բնակվում են Հոլանդիայում: Դիմումատուները բողոքել են Ադրբեջանում իրենց ձերբակալման և դատապարտման մասին՝ պնդելով, որ իրենց դեմ ձեռնարկված միջոցները կիրառվել են կառավարությանը քննադատելու համար վրեժ լուծելու նպատակով։  Համապատասխան ժամանակահատվածում առաջին...
Դիմումատուն՝ Լեոնիդ Դորնեանը, ազգությամբ մոլդովացի է, ծնվել է 1951 թվականին և ապրում է Մոլդովայի Տրինկա գյուղում։ Գործի շրջանակներում Դիմումատուն բողոք է ներկայացրել՝ իր նախկին կնոջ և իրենց համատեղ չափահաս երեխաների կողմից հարձակման ենթարկվելու վերաբերյալ։ 2005 թվականից մինչև 2007 թվականն ընկած ժամանակաշրջանում Դիմումատուն մի քանի անգամ բողոք է ներկայացրել Մոլդովայի ներպետական դատական ատյաններին՝ իր նախկին կնոջ և երեխաների կողմից հարձակման մի...