Դիմումատուներն են՝ Միլորադ Վուջովիչը, որը ծնվել է 1956 թվականին Չեռնոգորիայում և ապրում է Ցետինե քաղաքում, և «Լիպա» շինարարական ընկերությունը, որը հիմնվել է Չեռնոգորիայում։ Դիմումատուն կազմակերպության հիմնադիրն է, միակ սեփականատերը և կազմակերպության գործադիր տնօրենը։ Գործը վերաբերում է դիմումատու կազմակերպության դեմ սնանկության գործ հարուցելուն, քանի որ չեն կարողացել բողոքարկել դատարանի որոշումը։ 2013 թվականի հուլիսին վարկատուն հայց է ներկայացրել Տնտեսական դատարան՝ դիմումատու ընկերության դեմ սնանկության գործ հարուցելու համար, և հայցը բավարարվել է նույն...
  Գործը վերաբերում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից 2015 թվականի հուլիսի 16-ին կայացրած արդարացի փոխհատուցման վճռին՝ Դիմումատուի ձերբակալության ժամանակ Ֆրանսիայի ազգային երկաթուղային ընկերության (SNCF) անվտանգության աշխատակիցների և ոստիկանության կողմից Դիմումատուի նկատմամբ կիրառված ենթադրյալ վատ վերաբերմունքի պատճառով։ Դատարանը միաձայն արձանագրել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի (խոշտանգումների արգելում) խախտում ՝  Դիմումատուին պատճառած վնասի վերաբերյալ, և չի...
Դիմումատուն՝ Սոներ Ուլայը, ազգությամբ թուրք է, ծնվել է 1984 թվականին, ապրում է Թուրքիայի Գեբզե քաղաքում։ Գործը վերաբերում է սպանության արդարացի դատաքննությանը, որի համար Դիմումատուին մեղադրանք է առաջադրվել։ Դիմումատուն 2004 թվականին ճանաչվել է մեղավոր սպանության և կողոպուտի համար։ Դիմումատուի մեղավորությունը հիմնավորվել է միայն գործի մինչդատական փուլում կատարած ինքնախոստովանությամբ։ Դիմումատուն պնդում...
Դիմումատուները՝ Եմել Ռամկովսկին և վերջինիս դուստրը՝ Վելիխա Ռամկովսկին, ազգությամբ մակեդոնացիներ են։  Գործի  շրջանակներում դիմումատուները բողոք էին ներկայացրել իրենց նախաքննական կալանավորման վերաբերյալ, որը տևել է ավելի քան մեկ տարի։ Դիմումատուները ձերբակալվել էին 2010 թվականին։ Հետագայում դատաքննություն վարողը հանցավոր համագործակցության և հարկերից խուսափելու կասկածանքով 20 հոգու նկատմամբ՝ ներառյալ դիմումատուներին, հետաքննություն սկսեց։ Դիմումատուին մեղադրանք է առաջադրվել, որ վերջինս ստեղծել է մեղադրյալներից բաղկացած կազմակերպված խումբ և իրենց պատկանող ընկերությունների ցանցի միջոցով տարբեր հանցագործություններ կատարել։ 19 մեղադրյալների՝ ներառյալ դիմումատուների նկատմամբ, կիրառվել էր նախաքննական կալանավորում 30 օրով։ Դիմումատուների կալանավորումը մի...
     Դիմումատուն՝ Անիտա Օլլեր Կամինսկան, ազգությամբ լեհ է, այժմ ապրում է Իռլանդիայում։   Դիմումատուն բողոքում է, որ Լեհաստանի դատարանները չեն կարողացել ժամանակին իրեն վերադարձնել իր երեխային:  2009 թվականին ամուսինը  դստեր հետ մեկնել է արտերկիր, թեև արդեն առկա էր իռլանդական երկու դատարանների ուժի մեջ մտած ակտեր, որոնց համաձայն՝ երեխան պետք է...