Դիմումատուն՝ Աիդա Հովհաննիսյանը, ազգությամբ հայ է, ծնվել է 1958 թվականին և ապրում է Երևանում։ Գործը վերաբերում է Դիմումատուի աշխատանքային հմտությունների գնահատման թերթիկի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ վերադաս անձանց կողմից հարձակման ենթարկվելուն։ Համապատասխան ժամանակահատվածում Դիմումատուն հանդիսացել է ՀՀ Բնապահպանության նախարարության աշխատակից։ 2012 թվականի հունվարին Դիմումատուն ծանուցել է ոստիկանությանը, որ իր բաժնի...
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ստրասբուրգում հիմնված միջազգային դատարան է։ Դատարանի դատավորների թիվը նույնն է, ինչ Կոնվենցիայի մասնակից պետությունների թիվը (47 դատավոր):  Դատարանը գործադրում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան: Դրա խնդիրն է երաշխավորել կոնվենցիայում ամրագրված իրավունքների և երաշխիքների նկատմամբ հարգանքը անդամ պետությունների կողմից, ինչը Դատարանն...
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) որոշում է կայացրել, համաձայն որի՝ Հայաստանը պարտավոր է վճարել Դիմումատուին իր պատմության մեջ ամենամեծ փոխհատուցման գումարը: Դիմումատուն՝ Գայանե Թադևոսյանը, ծնվել է 1966 թվականին, բնակվում է Երևանում։ 2004-2005թթ. Կառավարությունը Գայանե Թադևոսյանի ընտանիքին սեփականության իրավունքով պատկանող հողատարածքի օտարման մասին...
Դիմումատուն՝ Վարդան Թեյմուրազյանն ազգությամբ հայ է, ծնվել է 1957 թվականին և ապրում է Երևանում։ Դիմումատուն գլխավորապես բողոք է ներկայացրել, քանի որ հայկական օրենսդրությունը ոչ նյութական (բարոյական) վնասի փոխհատուցում չի ապահովել նրա հանդեպ վատ վերաբերմունքի և անօրինական կալանավորման համար։ 2005 թվականի ապրիլին Թեյմուրազյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել՝ ճանապարհային ոստիկանության երկու աշխատակիցների վրա հարձակում գործելու պատճառով, և Դիմումատուն կալանավորված է եղել մեկ և կես ամիս ժամկետով։...
Դիմումատուն՝ Գորան Կովաչևիչն, ազգությամբ խորվաթացի է, ծնվել է 1981 թվականին և ապրում է Խորվաթիայի Դուբրովնիկ քաղաքում։ Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ ոստիկանության աշխատակցի կողմից` իր հանդեպ վատ վերաբերմունքի, իր կալանավորման ժամանակ իրավաբանական աջակցության բացակայության և դատավարության ընթացքում իր գործով մյուս մեղադրյալի դեմ հարկադրանքի ներքո մեղադրանք պարունակող խոստովանություն անելու վերաբերյալ։ 2010 թվականի հոկտեմբերի 21-ին Դիմումատուն կալանավորվել է։ Հաջորդ օրը նա խոստովանություն է...