Կառավարությունը հուլիսի 31-ի նիս­տում ընդունել է կուտակային կենսաթոշակային համակարգի բարեփոխումների նպատակով 2014 թվականի ընթացքում ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունված օրենքների կիրարկումն ապա­­հովող վերջին ենթաօրենսդրական ակտերը: Մասնավորապես, սահմանվել է մաս­նակ­ցի կող­մից հարկային մարմնին ներկայացվող` սոցիալական վճար կատարելու պար­տա­կա­նութ­յու­նից հրաժարվելու վերաբերյալ տեղե­կատվության (դիմումի) ձևը:  Կառավարության ընդունած որոշումներով տրված լուծումները ներ­կա­յում ծրագրավորվում են`...
Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը հրապարակել է Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի նախնական տարբերակը` այն տեղադրելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պաշտոնական կայքում (www.moj.am):   Հայեցակարգի նախագծի հիմնական դրույթները և դրանում արծարծված առանցքային խնդիրների լուծման ուղիները Հանձնաժողովի կողմից ներկայացվելու են Հայաստանի Հանրապետության Նախագահին: Հայեցակարգի նախագծի վերաբերյալ առաջարկությունները կարող...
ՀՀ արդարադատության նախարարությունում հուլիսի 29-ին ավարտվել է նոտարների, նոտարական գրասենյակների աշխատողների իրավաբանական անձանց պետական գրանցում, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառում իրականացնող մարմնի սպասարկման գրասենյակների գործառույթների իրականացման հմտությունների ուսուցման երկրորդ խմբի դասընթացը: ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը կարևորել է վերապատրաստման դասընթացը և նշել,...
Ազգային ժողովում գաղտնի քվեարկությամբ` ձայների  65 կողմ և 3 դեմ հարաբերակցությամբ Սահմանադրական դատարանի դատավոր նշանակվեց ՀՀ նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Արայիկ Թունյանը։ Ավելացնենք, որ Թունյանը ՍԴ անդամի պաշտոնում կփոխարինի Վալերի Պողոսյանին: Վերջինիս պաշտոնավարման տարիքը լրացել էր, եւ նրա լիազորությունները դադարեցվել էին:
06.06.2014-Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում հունիսի 5-ին և 6-ին տեղի են ունեցել ՀՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից  կազմակերպված սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի աշխատանքային քննարկումների հերթական` 4-րդ փուլը: Քննարկումները, որնոց կազմակերպմանն  ու անցկացմանը աջակցել են ԵԱՀԿ երևանյան գրասենյակը, Հայաստանում ԵՄ պատվիրակությանը և Գերմանական միջազգային համագործակցության ընկերությունը (ԳՄՀԸ/GIZ), այս...