Կրծքով կերակրման խրախուսման իրականացմանն ուղղված միջոցառումները աշխարհում հայտնի են որպես երեխայի առողջ աճին ու զարգացմանն ուղղված առավել արդյունավետ և քիչ ծախսատար ռազմավարություն: Եվ պատահական չէ, որ ողջ աշխարհն այս խնդրի լուսաբանմանն է նվիրում մի ամբողջ շաբաթ:
Կրծքով կերակրման համաշխարհային շաբաթն այս տարի նշվում է 2017 թվականի օգոստոսի 1-7-ը, որի շրջանակում...
Հայաստանի մաքսային ծառայության պատվիրակությունը՝ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Սամվել Ավետիքյանի գլխավորությամբ, աշխատանքային այց է կատարել Ֆինլանդիայի Հանրապետություն:
Ֆինլանդիայի մաքսային ծառայության պաշտոնակիցների հետ հանդիպմանը քննարկվել են մաքսային ոլորտին առնչվող հարցեր, մասնավորապես՝ ԵՄ կողմից ֆինանսավորվող «Թվինինգ» ծրագրի արդյունքները: Վերջինը Ֆինլանդիան և Լիտվան համատեղ Հայաստանում սկսել են իրականացնել 2012 թվականից:
Դիտարկվել են նաև մաքսային...
2017 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում գրանցվել է 6069 արտակարգ դեպք-պատահար, ինչից 149 մարդ զոհվել է, իսկ տուժել են 4866: Այս մասին հայտարարեց ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ Հովհաննես Խանգելդյանը:
Նրա խոսքերով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ արտակարգ դեպքերի պատահարների թիվը աճել է 867-ով կամ 16.7 %, ընդ որում՝...
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի...
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը նամակ է հղել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Նավի Փիլեյին` Ադրբեջանում գերեվարված ՀՀ քաղաքացիների նկատմամբ խոշտանգումերի և սպանությունների դեպքերի առնչությամբ և կոչ է արել վերջինիս` հանդես գալ Ադրբեջանի ապօրինի գործողությունները դատապարտող հայտարարությամբ:
ՀՀ ՄԻՊ Կարեն Անդրեասյանը, մասնավորապես, անդրադարձել է 2014թ. օգոստոսի 7-ին Ադրբեջանում գերի ընկած և...