2014 թվականի հուլիսի 30-ին «ՀՀ պաշտոնական տեղեկագիր» N 41 (1054)-ում հրատարակվել է և 2014թ. հոկտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնի «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքը՝ ընտանեկան ձեռնարկատիրական գործունեության վերաբերյալ: Օրենքում կատարված փոփոխություններին ծանոթացեք այստեղ:   Աղբյուրը՝ moj.am
Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը հրապարակել է Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի նախնական տարբերակը` այն տեղադրելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պաշտոնական կայքում (www.moj.am):   Հայեցակարգի նախագծի հիմնական դրույթները և դրանում արծարծված առանցքային խնդիրների լուծման ուղիները Հանձնաժողովի կողմից ներկայացվելու են Հայաստանի Հանրապետության Նախագահին: Հայեցակարգի նախագծի վերաբերյալ առաջարկությունները կարող...