Հոկտեմբերի 21-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով և հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի 2014 թվականի հոկտեմբերի 9-ի եզրակացությունները, հրամանագրեր է ստորագրել դատավորներ նշանակելու մասին: Նախագահի հրամանագրով՝ Հարություն Ենոքյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր` դադարեցնելով նրա` Հայաստանի Հանրապետության Արարատի և Վայոց ձորի մարզերի...
ՀՀ ՓՊ պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ  Փաստաբանների պալատի կազմավորումից հետո փաստաբանների պալատի նախագահի առաջին ընտրությունը տեղի է ունեցել 08.10.2005 թվականի ընդհանուր ժողովով, որին առաջադրված է եղել երկու թեկնածու՝ փաստաբան Ենոք Ազարյանը և փաստաբան Ռուբեն Սահակյանը: Ըստ ընտրողների ցուցակի (գործող փաստաբանների ցուցակ) քվեարկությանը մասնակցելու իրավունք են ունեցել 469 փաստաբան: Քվեարկությանը փաստացի մասնակցել է 369 փաստաբան, այսինքն` ընտրողների...
2014 թվականի հուլիսի 30-ին «ՀՀ պաշտոնական տեղեկագիր» N 41 (1054)-ում հրատարակվել է և 2014թ. հոկտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնի «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքը՝ ընտանեկան ձեռնարկատիրական գործունեության վերաբերյալ: Օրենքում կատարված փոփոխություններին ծանոթացեք այստեղ:   Աղբյուրը՝ moj.am
Նրանք, ովքեր ներկայիս ճգնաժամը անվանում են «հիբրիդային համաշխարհային պատերազմ», պնդում են, որ «երրորդ համաշխարհային պատերազմը» արդեն գտնվում է իրավաբանական հարթության վրա: ԱՄՆ-ի և Իսրայելի դատարանները քննում են Չինաստանի իշխանությունների դեմ հարուցված մի շարք կոլեկտիվ դատական հայցեր: Դիմումատուները կարծում են, որ չինացիները մեղավոր են կորոնավիրուսի տարածման համար և...
Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը հրապարակել է Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի նախնական տարբերակը` այն տեղադրելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պաշտոնական կայքում (www.moj.am):   Հայեցակարգի նախագծի հիմնական դրույթները և դրանում արծարծված առանցքային խնդիրների լուծման ուղիները Հանձնաժողովի կողմից ներկայացվելու են Հայաստանի Հանրապետության Նախագահին: Հայեցակարգի նախագծի վերաբերյալ առաջարկությունները կարող...