2019 թվականի սեպտեմբերի 24-ին ՀՀ Սահմանադրական դատարանը կայացրել է ՍԴՈ-1477 որոշումը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասի և 371-րդ հոդվածի 5-րդ մասի Սահմանադրությանը համապատասխանության վերաբերյալ։ Դիմողը նշել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասի «բողոքը գործին մասնակցող անձանց .... ուղարկելու մասին ապացույցները»...
«Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին և Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը ներկայացրել է ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը: Նախագծի հիմնական զեկուցողը՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը նշեց,...
Սահմանադրական դատարանը 2018 թ. նոյեմբերի 6-ին ընդունել է ՍԴՈ-1434 որոշում հանրապետության նախագահի դիմումի հիման վրա. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքն Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2018 թվականի հունվարի 17-ին։ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ՝ նաև Սահմանադրական դատարանի մասին օրենք)` «Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղը համալրելու կարգը» վերտառությամբ 17-րդ հոդվածի սույն գործով վիճարկվող 1-ին մասը սահմանում է. «1. Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները դադարելուց կամ դադարեցվելուց հետո թափուր տեղում նոր դատավորի ընտրությունը կատարվում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված ժամկետում՝ Սահմանադրությամբ և օրենքով սահմանված կարգով»։ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքն Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2016 թվականի դեկտեմբերի 16-ին։ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի (այսուհետ՝ նաև Ազգային ժողովի կանոնակարգ)` «Սահմանադրական դատարանի դատավորների ընտրությունը» վերտառությամբ 141-րդ հոդվածի 1-ին, 3-րդ և 8-րդ մասերը սահմանում են. «1. Սահմանադրական դատարանի դատավորի ընտրությունն անցկացվում է Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը թափուր մնալու դեպքում, ինչպես նաև Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունների ավարտին կամ պաշտոնավարման տարիքը լրանալուն նախորդող վեց ամսվա ընթացքում», «3. Սահմանադրական դատարանի դատավորների թափուր տեղերի համար առաջադրումները կատարում են հաջորդաբար Հանրապետության նախագահը, դատավորների ընդհանուր ժողովը և Կառավարությունը՝ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը թափուր մնալուց հետո՝ մեկամսյա ժամկետում, իսկ Սահմանադրական դատարանի դատավորի լիազորություններն ավարտվելու կամ պաշտոնավարման տարիքը լրանալու դեպքում՝ Սահմանադրական դատարանի նախագահի կողմից համապատասխան տեղեկությունն ստանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում», «8. Եթե Սահմանադրական դատարանի դատավորը չի ընտրվում, ապա քվեարկությունից հետո՝ տասնօրյա ժամկետում, իրավասու մարմինը առաջադրում է նոր թեկնածու»: Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի, 167-րդ հոդվածի 3-րդ մասի կարգավորումների համակարգային տրամաբանությունից բխում է, որ Սահմանադրական դատարանի դատավորների ընտրությունը ներառում է Սահմանադրական դատարանի դատավորների թեկնածուների առաջադրումը և, որպես միասնական գործընթաց, ուղղված է նույն սահմանադրական նպատակի իրականացմանը, այն է՝ Սահմանադրական դատարանի կազմավորմանը (կազմի համալրմանը), ըստ այդմ՝ նրա բնականոն գործունեության և սահմանադրական լիազորությունների պատշաճ իրականացման ապահովմանը: Հիշյալ սահմանադրական նպատակի իրականացման վերջնարդյունքը, բնականաբար, Սահմանադրական դատարանի կողմից սահմանադրական արդարադատության իրականացման հնարավորության ստեղծումն է, որով ապահովվում է Սահմանադրության գերակայությունը: Ինչ վերաբերում է մանրամասներ սահմանող իրավական ակտերի տեսակին և բնույթին, ապա Սահմանադրության 166-րդ հոդվածի 9-րդ մասով նախատեսված է, որ դատավորների ընտրությանը և նշանակմանը վերաբերող մանրամասները սահմանվում են սահմանադրական օրենքներով՝ Սահմանադրական դատարանի մասին օրենքով և Դատական օրենսգրքով: Հարկ է նշել, որ Սահմանադրության` «Դատարանները և Բարձրագույն դատական խորհուրդը» վերտառությամբ 7-րդ գլխի ընդհանուր տրամաբանությունից և, մասնավորապես, Սահմանադրության 166-րդ հոդվածից, Սահմանադրական դատարանի և այլ դատարանների սահմանադրաիրավական կարգավիճակի առանձնահատկություններից է բխում, որ Սահմանադրության 166-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանադիրը տարանջատել և Սահմանադրական դատարանի մասին օրենքին է վերապահել Սահմանադրական դատարանի դատավորների ընտրության մանրամասների սահմանումը, իսկ այլ դատարանների դատավորների ընտրության և նշանակման մանրամասների սահմանումը՝ Դատական օրենսգրքի կարգավորմանը: Ինչ վերաբերում է բովանդակային խնդրին, ապա Սահմանադրական դատարանը գտնում է, որ Սահմանադրական դատարանի մասին օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասն այնքանով, որքանով Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները դադարելուց կամ դադարեցվելուց հետո թափուր տեղում նոր դատավորի ընտրության ժամկետի սահմանումը վերապահում է Ազգային ժողովի կանոնակարգի իրավակարգավորմանը` սահմանադրականության տեսանկյունից խնդրահարույց է: Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն գործով վիճարկվող՝ Սահմանադրական դատարանի մասին օրենքի 17-րդ հոդվածի...
Վերքննիչ քրեական դատարանում վերսկսկել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը վերացնելու կամ այլընտրանքային խափանման միջոց՝ գրավ կիրառելու բողոքի քննությունը։ Հիշեցնենք, որ երեկ մեկնարկած վերաքննիչ քրեական բողոքի քննությունը 8 ժամ տևեց և հետաձվեց: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ հնարավոր է դատավարությունն այսօր...
440 սփյուռքահայ երիտասարդներ այսօր «Քայլ դեպի տուն» ծրագրի շրջանակներում ոտք դրեցին հայրենիք։ Այս մասին այօր Հայ-ռուսական համալսարանում ընթացող «Քայլ դեպի տուն» ծրագրի բացման միջոցառման ժամանակ հայտնեց Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը: Միջոցառմանը մասնակցում են հայկական սփյուռքի տարբեր օջախների ներկայացուցիչներ, սակայն մասնակիցների գերակշիռ մասը Ջավախքից են: Սփյուռքի նախարարը իր ելույթի խոսքում կարևորեց այն հանգամանը,...