ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 10-ին ժամը 09:15-ի դրությամբ ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Հունվարի 8-9-ը, 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 10-11-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են թույլ տեղումներ, տեղ-տեղ՝ մառախուղ:
Վարդենյաց լեռնանցքը (Գեղարքունիքի մարզի կողմից) փակ է:
Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Բոլոր վարորդներին...
ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, նախնական տվյալներով զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Հովսեփ Կարենի Գրիգորյանը:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին,...
Հարկադիր կատարման ծառայությունում ամփոփվել են Ծառայության կենտրոնական մարմնի, Երևան քաղաքի ու մարզային բաժինների գլխավոր և առաջատար խմբերի պաշտոններ զբաղեցնող 30 աշխատակիցների հատուկ ուսուցման դասընթացի արդյունքները:
Ծառայության աշխատակիցները հատուկ ուսուցման դասընթացի ավարտից հետո հանձնել են ամփոփիչ ստուգարք և ստացել համապատասխան վկայականներ:
Համաձայն «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքի դրույթների՝ գլխավոր և...
Պետական եկամուտների կոմիտեն կատարելագործում է հարկ վճարողների հետ փոխհարաբերությունների իրավական հարթակը։ Հուլիսի 1-ից ուժի մեջ մտած փոփոխություններով՝ հարկ վճարողներին պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերն արդեն ուղարկվում են էլեկտրոնային եղանակով։ «Այդ նպատակով տնտեսվարողները հարկային մարմին պետք է ներկայացնեն իրենց էլեկտրոնային փոստի հասցեն»,-հայտնել է ՊԵԿ իրավաբանական վարչության պետ Արման Մնացականյանը: Գանձման և...
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ արքեպիսկոպոս Ժոզե Ավելինու Բետանկուրը (նստավայրը՝ Թբիլիսի):
Նախագահ Սարգսյանը շնորհավորել է նորանշանակ նվիրակին՝ պաշտոնը ստանձնելու առթիվ եւ հաջողություններ մաղթել կարեւոր առաքելության իրականացման գործում։
Հիշատակելով, որ եղել է Հայաստանի Հանրապետության առաջին դեսպանը Սուրբ Աթոռում, նախագահ Սարգսյանն ասել է, որ...