Օգոստոսի 30-ի, ժամը 09:30-ի դրությամբ՝ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի տարածքում առկա 4 տարողություններում հրդեհի օջախները սպառված են: Դրանցից դեռևս արձակվում է բարձր ջերմություն: Ստեղծվել է ավտոմատ համակարգ՝ մշտական հովացում ապահովելու համար: ԱԻՆ-ից հաղորդում են, որ Իրավիճակն ամբողջությամբ վերահսկելի է: Տեղում հերթապահություն է իրականացնում երկու մարտական հաշվարկ:
ՀՀ ՊՆ վարչական համալիրում օգոստոսի 29-ին տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի արտահերթ նիստ: ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ներկայացրել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ու «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքների նախագծերը: ՊՆ նախարարությունից հաղորդում են, որ նիստի մասնակիցներն անդրադարձել են օրենսդրական նախաձեռնություններում առկա նոր դրույթներին ու իրավակարգավորումներին: Երկու...
Օգոստոսի 29-ին, Երևան քաղաքի Ռոստովյան 15/6 հասցեում գտնվող «Վիքենդ» կոչվող չգործող բիլիարդի խաղասրահում  մի տղամարդ, որպես զենք օգտագործվող դանակի գործադրմամբ, ժամը 15։30-ի սահմաններում, ֆիզիկական ազատությունից ապօրինի զրկելու ձևով պատանդ է վերցրել Երևան քաղաքի Նոր Նորքի 9-րդ զանգվածի մի բնակչուհու՝ ծնված 1993թ.։  ՀՀ ոստիկանությւոնից հաղորդում են, որ մինչ այդ կոտրվել...
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ զենքի գործադրմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով պատանդ վերցնելու դեպքի առթիվ։ ՀՀ Քննչական կոմիտեյից հաղորդում են, որ ոստիկանության աշխատակցի զեկուցագրի հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 2017թ. օգոստոսի 29-ին Երևան քաղաքի Ռոստովյան...
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երևանում գործող հյուրանոցներից մեկի նկուղային հարկից հեծանիվ և անձնագիր գողացած անձի ինքնությունը:Հհ քննչական կոմիտեյի հաղորդմամբ՝ նախնական տվյալներով՝ 2017թ. օգոստոսի 15-ին՝ ժամը 03:50-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, տեխնիկական...