ՀՀ ՔԿ ԵՔՔՎ  Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ «Իզի-փեյ» ՍՊԸ-ին պատկանող վճարահաշվարկային տերմինալից գողություն կատարելու դեպքի առթիվ։ Նախնական տվյալներով՝  2017 թվականի հոկտեմբերի 11-ին` ժամը 05:45- 06:00-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը, տեխնիկական միջոցների գործադրմամբ, բացել է «Իզի-փեյ» ՍՊԸ-ին պատկանող՝ Երևան քաղաքի Էրեբունի փողոցի 28-րդ...
Ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության Կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցավորությունների հակազդման վարչություններում օպերատիվ տվյալներ են ստացվել, որ «Սևան» ազգային պարկի Նորատուսի մասնաճյուղի տնօրենը կազմակերպում է ապօրինի ծառահատումներ: Ապօրինի ծառահատման ծառերն էլ տնօրենի որդին վերամշակում է իրենց սղոցարանում: Մանրամասները տեսանյութում՝ https://www.youtube.com/watch?time_continue=26&v=A7QfA_p1jcs
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են  «Հաղթանակ» կամրջի վրա «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենայի վթարի ենթարկվելու հանգամանքները, վարորդին առաջադրվել է մեղադրանք։ 2017թ. օգոստոսի 30-ին ահազանգ է ստացվել, որ  ժամը 04:40-ի սահմաններում, «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենան Երևան քաղաքի «Հաղթանակ» կամրջով Արգիշտի փողոցի ուղղությամբ ընթանալիս դուրս է եկել ճանապարհի...
Այսօր Երևանի  Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Վաչե Մարգարյանի նախագահությամբ տեղի ունեցավ ամբաստանյալ Իշխան Բարսեղյանի գործով դատական նիստը:  Նշենք, որ դատարանը մտավ ապացույցների հետազոտության փուլ: Դատական նիստի ընթացքում ուսումնասիրվեցին դեպքի օրը Շենգավիթի  դատարանի շենքի 8 տեսախցիկների պատկերները: Տեսանյութում պատկերված անձը մոտք ու ելք է գործել դատարան: Տեսախցիկները ֆիքսել էին սև...
««Զբաղվածության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի պահանջներին համապատասխանեցնելու, զբաղվածության կարգավորման պետական ծրագրերի ընթացիկ մոնիթորինգի և գնահատման արդյունքում վերհանված խնդիրների լուծման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Վերոնշյալ օրենքին համապատասխան ներդրվել է զբաղվածության քաղաքականության նոր մոդելը` բացառապես ակտիվ բնույթ ունեցող և գործազուրկների, այդ թվում՝ առավելապես աշխատաշուկայում անմրցունակ...