Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում կայացավ Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով հերթական դատական նիստը, որն անցավ լարված մթնոլորտում: Նիստը սկսվելուց հետո դատավոր Տաթևիկ Գրիգորյանը ամբաստանյալներ` Ժիրայր Սեֆիլյանի, Հրայր Թոփչյանի, Սասունիկ Կիրակոսյանի, Ներսես Պողոսյանի և Գալուստ Գրիգորյանի նկատմամբ զգուշացում կիրառեց` ոտքի չկանգնելու և դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու համար: Այնուհետև, Ներսես...
Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանի հրավերով հոկտեմբերի 24-ին պաշտոնական այցով Հայաստան է ժամանելու Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:  Այցի շրջանակում նախատեսվում է Կարեն Կարապետյանի և Դմիտրի Մեդվեդևի առանձնազրույցը, որին կհաջորդեն ընդլայնված կազմով բանակցությունները և փաստաթղթերի ստորագրման արարողությունը: Նախատեսվում է նաև ՌԴ վարչապետի հանդիպումը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Հոկտեմբերի 25-ին Դմիտրի Մեդվեդևը...
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Ազատ առևտրի գոտու մասին 2011 թվականի հոկտեմբերի 18-ի պայմանագրի մասնակից պետությունների միջև պետական գնումների կարգավորման կանոնների և ընթացակարգերի մասին» արձանագրությունը վավերացնելու մասին, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության...
Հոկտեմբերի 19-ին, ժամը 00.10-ին, Երևանի Մամիկոնյանց և Ն.Տիգրանյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենաներ:  «Մերսեդես»-ի վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ ժամը 1.20-ին, ուղևորուհին՝ 1952 թ. ծնված Մարիանա Հեքիմյանը, վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է:  Կատարվում է քննություն:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 140-րդ հոդվածը 30 000 դրամի չափով տուգանք է նախատեսում ճանապարհային երթևեկությանը խոչնդոտներ ստեղծելու համար: Հոկտեմբերի 18-ին, Երևանը սպասարկող Չանապարհային ոստիկանները շրջելով հայտնաբերել են երթևեկությանը խոչնդոտող դեպքեր:  Նշենք, որ խոսքը գնում է հաստատությունների դիմաց՝ փողոցի հատվածում առարկաների տեղադրումին: Մանրամասները տեսանյութում՝ https://www.youtube.com/watch?v=bIiPTl1V0P4