ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով պարզվել է Վանաձորի բժշկական կենտրոնում 32-ամյա ծննդկանի մահվան պատճառը, փորձագետները փաստել են, որ ծննդկանի նկատմամբ չեն կատարվել անհրաժեշտ բժշկական միջոցառումները: 2016 թվականի հոկտեմբերի 18-ին՝ ժամը 01:25-ին, «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության շտապօգնության բաժանմունքից ահազանգ է ստացվել առ այն, որ ՓԲԸ-ի...
Նոյեմբերի 6-ին, ժամը 14.30-ին, Երևանի Գրիգոր Լուսավորչի և Զաքյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Միցուբիշի» և «Ռենո» մակնիշի ավտոմեքենաներ: «Ռենո»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: *** Նոյեմբերի 6-ին, ժամը 20.50-ին, Երևանի Աբովյան փողոցի թիվ 38 հասցեի դիմաց թիվ 10 երթուղու ավտոբուսի վարորդի կողմից արգելակման հետևանքով 24-ամյա ուղևորուհին ավտոբուսի սրահում...
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու առևտրի կենտրոնի տաղավարներից մեկից ոսկյա շղթա հափշտակած անձի ինքնությունը: Նախնական տվյալներով՝ 2017թ. սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, Երևան քաղաքում գործող առևտրի կենտրոնի տաղավարներից մեկից գաղտնի...
ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել պաշտոնատար անձանց, այդ թվում` ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պրոբացիայի պետական ծառայության աշխատակիցների կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու և մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ իրավունք վերապահող պաշտոնական փաստաթղթեր կեղծելու  դեպքերի  վերաբերյալ քրեական գործը:  Այսպես, ՀՀ ԱՆ պրոբացիայի պետական ծառայությունում հանրային աշխատանքների ձևով պատժատեսակի...
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներ Ջուզեպպե Գալատիին և Ալան Միլին: Հանդիպման ընթացքում համազեկուցողները հետաքրքրվել են ՀՀ Սահմանադրության փոփոխություններից հետո իրավական ոլորտում իրականացվող աշխատանքներով, դատական համակարգի բարեփոխումներով և կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված աշխատանքներով: Նախարար Հարությունյանն, անդրադառնալով կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում իրականացված...