Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2017 թ. նոյեմբերի 27-ից Երևան քաղաքի Եղվարդի խճուղում («Արմենիա» հեռուստաընկերության հարևանությամբ) տեղադրված արագաչափ սարքի միջոցով կարձանագրվեն երկու ուղղություններով երթևեկող տրանսպորտային միջոցների վարորդների կողմից սահմանված 40 կմ/ժ թույլատրելի առավելագույն արագությունը գերազանցելու փաստերը: Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով հերթական դատական նիստը՝ Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ։ Նիստի ընթացքում դատախազ Պետրոս Պետրոսյանի բացարկի միջնորդությամբ հանդես եկավ Ներսես Պողոսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը։ Վերջինս դատարանին հայտնեց, որ դատախազ Պետրոս Պետրոսյանը մեկ այլ քրեական գործի ժամանակ հանդես է եկել մեղադրական ճառով, որտեղ...
ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Արմեն Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը Փարիզում մասնակցում է Դատական կատարողների միջազգային միության խորհրդի ամենամյա լիագումար նիստին, որն այս տարի գումարվում է նոյեմբերի 23-ին և 24-ին:  Դատական կատարողների միջազգային միության խորհրդի լիագումար նիստը տեղի է ունենում յուրաքանչյուր տարվա նոյեմբերին և ամփոփում է Դատական կատարողների միջազգային միության...
Այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց  «Նորքի  զինված խմբի» գործով դատական նիստը:   Նիստի մեկնարկին ամբաստանյալ Արթուր Վարդանյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը միջնորդեց, որ մեղադրող դատախազ Գևորգ Սարգսյանի նկատմամբ դատարանը դատական սանկցիա կիրառի, այն բանի համար, որ վերջինս նախորդ նիստի ժամանակ անհարգալից է արտահայտվել ամբաստանյալի նկատմամբ: Բայն...
2017թ. նոյեմբերի 23-ին ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ քննչական կոմիտեի նախաձեռնությամբ մշակված «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին, որով նախատեսվում է սահմանափակել ընթերակաների մասնակցությունը քննչական գործողություններին։ Ընթերակայի մասնակցությամբ կատարվող քննչական գործողությունների ընթացքում ի հայտ եկած խնդիրները և միջազգային փորձն ուսումնասիրելու արդյունքում՝...