ՀՀ Տավուշի մարզի Ոսկեպար, Բաղանիս, Ոսկեվան և Կոթի համայնքներ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի այցի ընթացքում Ոսկեպար համայնքի բնակիչ Մաքսիմ Մախսուդյանը բարձրացրել է աչքի անվճար վիրահատության հարց։
Ըստ նրա՝ ինքն ունի երկրորդ խմբի հաշմանդամություն, սակայն աչքը վիրահատելու համար հիվանդանոցում իրենից պահանջել են վճարել 232 հազար դրամ։ Գումարը վճարելու անհնարինության պատճառով...
Պատգամավոր լինելու 6 տարիների ընթացքում, վերջապես, հնարավորություն ընձեռնվեց անձամբ Սերժ Սրգսյանին տեսնել և հարց հղել: Այս մասին ելույթի ժամանակ ասաց Էդմոն Մարուրքյանը:
«Մինչ այսօր ով եկել է, կապ չեն ունեցել ոչ մի բանի հետ։ Մենք Հայաստանում ունենք ֆեյք պաշտոնյաներ և ֆեյք-ինստիտուտներ։ Ունենք իրավիճակ, երբ թիվ մեկ պաշտոնյային կարող ենք հարցեր...
Այսօր Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում կայացավ Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատական նիստը:
Նշենք, որ նախորդ նիստին փաստաբան Տիգրան Եգորյանը դատարանից հեռացել էր՝ դատավորի ինքնաբացարկի միջնորդություն կազմելու համար, և այդպես էլ չէր վերադարձել դատարան, ինչի համար դատավոր Տաթևիկ Գրիգոյանը որոշել էր ամբաստանյալ Գևորգ Սաֆարյանի պաշտպանությունն իրականացնելու համար դիմել...
Հուլիսի 15-ից 21-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 150 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1300 կրակոց:
ՊԲ-ի առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների մի շարք հատվածներում 2017 թ. ծրագրով ընթանում են հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքներ:
Բացի նախատեսվածից, մեծածավալ աշխատանքներ են իրականացվել նաև Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման (Մ-3) միջպետական ավտոճանապարհի 170-րդ կմ հատվածում`Տառերի պուրակի հարևանությամբ: Արդեն բարեկարգվել են պուրակին հարակից ճանապարհները և հրապարակը:
Իրականացվել են 3500 քմ ասֆալտապատման աշխատանքներ: Ստեղծվել է...