Կոռուպցիայի դեմ պայքարի նվաճումների մասին խոսելիս՝ Ադրբեջանը պետք է հիշի, որ դեռևս իրավական գնահատականներ տրված չեն «Պանամայի փաստաթղթերում» Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության, նրանց ընտանիքի անդամների մասին տեղեկություններին, ինչպես նաև պատշաճ քննված չեն Ադրբեջանի կողմից ԵՄ կառույցների տարբեր պաշտոնյաներին կաշառելու և ադրբեջանական ընկերությունների կողմից փողերի մեծածավալ լվացման հարցերը: Հռոմում տեղի ունեցած հակակոռուպցիոն համաժողովի ժամանակ, անդրադառնալով Ադրբեջանի...
ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը, Իտալիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում, նոյեմբերի 12-ին հանդիպել է ԵԱՀԿ գրասենյակի գործող ղեկավարի՝ կոռուպցիայի դեմ պայքարի հարցերով հատուկ ներկայացուցիչ, Իտալիայի արդարադատության նախկին նախարար Պաոլա Սևերինոյին: Արտակ Զեյնալյանն ընդգծել է կոռուպցիայի դեմ պայքարում ՀՀ կառավարության հաստատակամությունն ու անհանդուրժողականությունը և գործընկերոջը ներկայացրել հակակոռուպցիոն ոլորտի վերջին զարգացումները: Պաոլա...
Սահմանադրական դատարանը 2018 թ. նոյեմբերի 6-ին ընդունել է ՍԴՈ-1434 որոշում հանրապետության նախագահի դիմումի հիման վրա. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքն Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2018 թվականի հունվարի 17-ին։ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ՝ նաև Սահմանադրական դատարանի մասին օրենք)` «Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղը համալրելու կարգը» վերտառությամբ 17-րդ հոդվածի սույն գործով վիճարկվող 1-ին մասը սահմանում է. «1. Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները դադարելուց կամ դադարեցվելուց հետո թափուր տեղում նոր դատավորի ընտրությունը կատարվում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված ժամկետում՝ Սահմանադրությամբ և օրենքով սահմանված կարգով»։ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքն Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2016 թվականի դեկտեմբերի 16-ին։ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի (այսուհետ՝ նաև Ազգային ժողովի կանոնակարգ)` «Սահմանադրական դատարանի դատավորների ընտրությունը» վերտառությամբ 141-րդ հոդվածի 1-ին, 3-րդ և 8-րդ մասերը սահմանում են. «1. Սահմանադրական դատարանի դատավորի ընտրությունն անցկացվում է Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը թափուր մնալու դեպքում, ինչպես նաև Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունների ավարտին կամ պաշտոնավարման տարիքը լրանալուն նախորդող վեց ամսվա ընթացքում», «3. Սահմանադրական դատարանի դատավորների թափուր տեղերի համար առաջադրումները կատարում են հաջորդաբար Հանրապետության նախագահը, դատավորների ընդհանուր ժողովը և Կառավարությունը՝ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը թափուր մնալուց հետո՝ մեկամսյա ժամկետում, իսկ Սահմանադրական դատարանի դատավորի լիազորություններն ավարտվելու կամ պաշտոնավարման տարիքը լրանալու դեպքում՝ Սահմանադրական դատարանի նախագահի կողմից համապատասխան տեղեկությունն ստանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում», «8. Եթե Սահմանադրական դատարանի դատավորը չի ընտրվում, ապա քվեարկությունից հետո՝ տասնօրյա ժամկետում, իրավասու մարմինը առաջադրում է նոր թեկնածու»: Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի, 167-րդ հոդվածի 3-րդ մասի կարգավորումների համակարգային տրամաբանությունից բխում է, որ Սահմանադրական դատարանի դատավորների ընտրությունը ներառում է Սահմանադրական դատարանի դատավորների թեկնածուների առաջադրումը և, որպես միասնական գործընթաց, ուղղված է նույն սահմանադրական նպատակի իրականացմանը, այն է՝ Սահմանադրական դատարանի կազմավորմանը (կազմի համալրմանը), ըստ այդմ՝ նրա բնականոն գործունեության և սահմանադրական լիազորությունների պատշաճ իրականացման ապահովմանը: Հիշյալ սահմանադրական նպատակի իրականացման վերջնարդյունքը, բնականաբար, Սահմանադրական դատարանի կողմից սահմանադրական արդարադատության իրականացման հնարավորության ստեղծումն է, որով ապահովվում է Սահմանադրության գերակայությունը: Ինչ վերաբերում է մանրամասներ սահմանող իրավական ակտերի տեսակին և բնույթին, ապա Սահմանադրության 166-րդ հոդվածի 9-րդ մասով նախատեսված է, որ դատավորների ընտրությանը և նշանակմանը վերաբերող մանրամասները սահմանվում են սահմանադրական օրենքներով՝ Սահմանադրական դատարանի մասին օրենքով և Դատական օրենսգրքով: Հարկ է նշել, որ Սահմանադրության` «Դատարանները և Բարձրագույն դատական խորհուրդը» վերտառությամբ 7-րդ գլխի ընդհանուր տրամաբանությունից և, մասնավորապես, Սահմանադրության 166-րդ հոդվածից, Սահմանադրական դատարանի և այլ դատարանների սահմանադրաիրավական կարգավիճակի առանձնահատկություններից է բխում, որ Սահմանադրության 166-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանադիրը տարանջատել և Սահմանադրական դատարանի մասին օրենքին է վերապահել Սահմանադրական դատարանի դատավորների ընտրության մանրամասների սահմանումը, իսկ այլ դատարանների դատավորների ընտրության և նշանակման մանրամասների սահմանումը՝ Դատական օրենսգրքի կարգավորմանը: Ինչ վերաբերում է բովանդակային խնդրին, ապա Սահմանադրական դատարանը գտնում է, որ Սահմանադրական դատարանի մասին օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասն այնքանով, որքանով Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները դադարելուց կամ դադարեցվելուց հետո թափուր տեղում նոր դատավորի ընտրության ժամկետի սահմանումը վերապահում է Ազգային ժողովի կանոնակարգի իրավակարգավորմանը` սահմանադրականության տեսանկյունից խնդրահարույց է: Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն գործով վիճարկվող՝ Սահմանադրական դատարանի մասին օրենքի 17-րդ հոդվածի...
2018 թվականի նոյեմբերի 6-ին ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժին օպերատիվ տեղեկություններ է ստացվել այն մասին, որ «Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության պաշտոնատար անձինք թանգարանի հաստիքացուցակում պարբերաբար ընդգրկել  են անձանց, ովքեր աշխատանքի չեն հաճախել և նրանց անվամբ դուրս գրված աշխատավարձի գումարները յուրացվել են։ Նույն օրը...
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նոյեմբերի 8-9 Մոսկվայում մասնակցել է «Մարդու իրավունքների պաշտպանության հիմնախնդիրները եվրասիական հարթությունում. օմբուդսմանների լավագույն փորձի փոխանակում» խորագրով համաժողովին։ Միջազգային համաժողովը կազմակերպվել է Ռուսաստանի Դաշնությունում մարդու իրավունքների հանձնակատարի կողմից՝ նվիրված ՄԱԿ-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 75-ամյակին և ՌԴ Սահմանադրության 25-ամյակին: Արման Թաթոյանն իր ելույթում ընդգծել է ՌԴ հանձնակատարի հետ համագործակցության բարձր մակարդակը և ՌԴ-ում բնակվող ՀՀ քաղաքացիների իրավունքների պաշտպանության հարցում նրա հետ համատեղ աշխատանքը: Համաժողովին մասնակցել են Ռուսաստանի, Իրանի, Հունաստանի, Սերբիայի,  Ալբանիայի և այլ երկրների մարդու իրավունքների ազգային հաստատությունների, ինչպես նաև միջազգային և դիվանագիտական կառույցների,...