Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորքի նստավայրում  Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատական նիստը կրկին հետաձգվեց: Հետաձգման պատճառն ամբաստանյալ Մովսես Ազարյանի պաշտպանի բացակայությունն էր: Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստը հետաձգվել էր, քանի որ Մովսես Ազարյանի պաշտպան Անահիտ Հովհաննիսյանը դատարանին հայտնել էր, որ առողջական խնդիրների...
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի ստորաբաժանման ներկայացուցիչները երկօրյա մշտադիտարկման չհայտարարված այցեր են իրականացրել ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության Ապարանի բաժին և ՁՊՎ, Լոռու մարզային վարչության Սպիտակի, Տաշիրի և Վանաձոր քաղաքի Տարոնի բաժիններ և ՁՊՎ-ներ, ինչպես նաև ՀՀ  արդարադատության նախարարության «Վանաձոր»  քրեակատարողական հիմնարկ։Այցերի ընթացքում տեղի են ունեցել առանձնազրույցներ...
Հանգստի ակտիվ շրջանին ընդառաջ` հուլիսի 13-ից սեպտեմբերի 2-ը` ուրբաթ օրերին ժամը 16:00-ից 22:00-ը, իսկ շաբաթ և կիրակի օրերին` ժամը 08:00-ից 22:00-ը, Երևան-Սևան-Երևան ճանապարհահատվածում կսահմանվի շտապօգնության լրացուցիչ հերթապահություն:  Ծառայությունը կիրականացվի Կոտայքի մարզի Աբովյանի, Չարենցավանի, Հրազդանի և Գեղարքունիքի մարզի Սևանի բժշկական կենտրոնների շտապ բժշկական օգնության ծառայության միջոցներով` բժշկական կենտրոններում ապահովելով ծառայության անխափան...
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր շարունակվեց «Սասնա Ծռեր» ֊ի քրեական գործով դատական նիստը՝ դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ։ Այսօրվա նիստին չէր ներկայացել «Դեդ»֊ը՝ Մարտիրոս Հակոբյանը, վերջինս հիվադանոցում էր։ Դատավորը հայտնեց, որ նա Էրեբունի բժշկական կենտրոնում է գտնվում հուլիսի 3֊ից։ Հանրային պաշտպան Արմինե Ֆանյանը դատարանին միջնորդեց առանց Մարտիրոս Հակոբյանի շարունակել նիստը,...
2018թ. հուլիսից Արցախի հանրապետության զինված ուժերում գործածության մեջ է դրվել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիների ծառայության վայրեր նշանակելու նոր կարգ: Համաձայն դրան, վերացվել է  բնակության վայրից առնվազն 50 կմ հեռավորությամբ ծառայելու նախկինում սահմանված կարգը: Կատարված փոփոխությունից հետևում է, որ պարտադիր ժամկետային ծառայության զորակոչված  նորակոչիկին իրավունք է վերապահվում առանց...