ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը որոշել է նոր պատժամիջոցներ կիրառել Իրանի 14 քաղաքացիների և 17 իրանական ընկերությունների դեմ: Վաշինգտոնը կասկածում է, որ նրանք մասնակցել են միջուկային զենքի ստեղծմանը։ ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչները հայտարարել են, որ պատժամիջոցների ենթարկված քաղաքացիները և իրավաբանական անձինք համագործակցում են Իրանի պաշտպանական նորարարությունների և հետազոտությունների կազմակերպության հետ (SPND):
Ազգային ժողովի Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը հայտարարեց գաղտն իքվեարկության արդյունքները՝ կողմ 77, դեմ՝ 3 պատգամավոր: 104 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են 82, անվավեր են ճանաչվել 2 քվեաթերթիկ: Նշենք նաև, որ րոպեներ առաջ ավարտվել էր նաև Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու քվեարկությունը, ըստ որի՝  կողմ է քվեարկել 81, դեմ՝...
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարարի պաշտոնակատար Արմեն Փամբուխչյանը հոկտեմբերի 4-ին ընդունեց մի շարք ՀԿ-ների ներկայացուցիչների։ Նրանք իրենց մտահոգությունները ներկայացրին աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծման արգելքի, դրանց ներկրման և շահագործման հետ կապված մի շարք խնդիրների վերաբերյալ։ Կարծիքներ հնչեցին, որ օրենքն ընդունվել է որոշակի հապճեպությամբ, բացի այդ, արգելքը հանգեցրել է նրան, որ ներկրողների կողմից...
Հոկետմբերի 11-12-ն տեղի է ունեցել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի Արման Թաթոյանի այցն Արցախ: Այցի ընթացքում տեղի են ունեցել հանդիպումներ Նախագահ Բակո Սահակյանի, Արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի, Արցախի թեմի առաջնորդ Պարգև սրբազանի և Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հետ:Հանդիպումների ընթացքում քննարկվել են Արցախի մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանությանը, այդ հարցում համագործակցությանն առնչվող կարևոր հարցեր: Սկզբունքը հստակ...
Հոկտեմբերի 3-ին` ժամը 20.10-ին, Մաշտոցի պողոտայի և Մոսկովյան փողոցի խաչմերուկում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 2001 թ. ծնված Նարեկ Ս.-ին, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց: Կատարվում է քննություն: *** Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 20.00-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Մաշտոցի պողոտայի թիվ 37/1 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 17-ամյա աղջկա, որը...