ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր ընդունել է ԵՄ արտաքին գործողությունների եվրոպական ծառայության արևելյան գործընկերության դեպարտամենտի ղեկավար Դիրկ Շուբելի գլխավորած պատվիրակությանը: Եվրամիության ներկայացուցիչը շնորհավորել է Արտակ Զեյնալյանին արդարադատության նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և վերահաստատել ԵՄ պատրաստակամությունը Հայաստանի նոր կառավարությանն աջակցելու հարցում: Նրա խոսքով, նախօրեին տեղի ունեցած Մարդու իրավունքների պաշտպանության թեմայով երկխոսությունն ու այսօր...
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ այսօր Գյումրիում տեղի ունեցած երկու անձի սպանության դեպքի առթիվ։Գյումրիի բժշկական կենտրոնից մայիսի 17-ին՝ ժամը 17:15-ին, ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել երկու անձի դի։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է տուժողների ինքնությունը, ովքեր հորեղբոր որդիներ են՝...
ՀՀ գլխավոր դատախազության դիմաց մեկնարկել է բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների իրավունքների:Ցուցարարները գլխավոր դատախազության դիմացից երթով շարժվեցին դեպի Վճռաբեկ դատարանի շենք՝ այնտեղ շարունակելու ակցիան: Այնուհետև ցուցարարները գլխավոր դատախազության դիմացից երթով շարժվեցին դեպի Վճռաբեկ դատարանի շենք: Ցուցարարների մեջ են նաև Սամվել Բաբայանի համակիրներրը և ընկերները, ովքեր պահանջում են ՀՀ Վճռաբեկ դատարանի...
Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորքի նստավայրում «Սասնա ծռեր»-ի 11 անդամներին՝ Արմեն Լամբարյանին, Աշոտ Պետրոսյանին, Արթուր Մելքոնյանին, Տիգրան Սարգսյանին, Արթուր Սողոմոնյանին, Գառնիկ Հովակիմյանին, Հովհաննես Վարդանյանին, Մանվել Աթոյանին, Վարդգես Գևորգյանին, Կարո Եղնուկյանին և Խաչատուր Գիչյանին դատարան չէին բերել։Նիստը նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը հայտնեց, որ դատարան չբերելու պատճառն...
ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը մայիսի 16-ին մասնակցել է Հայաստանում առաջին անգամ կազմակերպվող Մարդու իրավունքների համաշխարհային հռչակագրի ընդունման 70- ամյակին նվիրված փառատոնի բացման պաշտոնական արարողությանը: «Հոդված 3 իրավունքի փառատոնը», որն այս տարի կրում է «Երիտասարդ, արի՛ սովորենք» խորագիրը կազմակերպվել  էր ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի և Հայաստանում ԵՄ պատվիրակության հետ համագործակցությամբ: Նախարար Արտակ Զեյնալյանը շնորհակալություն է հայտնել «Հոդված 3» ակումբի հիմնադիրներին և նշել, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունում իր  ամենասիրած հոդվածը հենց երրորդն է, որտեղ ամրագրված է, որ մարդը բարձագույն արժեք է, որ Հայաստանի Հանրապետությունն ապահովում ու պաշտպանում է մարդու...