Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության, իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները: Մասնավորապես, 2018 թվականի ապրիլի 16-ից գործարկվելու են Երևան քաղաքի Նալբանդյան-Իսահակյան փողոցների խաչմերուկում տեղադրված տեսախցիկները: Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2018 թվականի մարտի 15-ին Երևան քաղաքի Մաշտոցի և Սայաթ-Նովայի պողոտաների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:Փոփոխության արդյունքում Մաշտոցի պողոտայի Թումանյան փողոցի և Սայաթ-Նովայի պողոտայի հատվածում՝ Թումանյանից դեպի Սայաթ-Նովա երթևեկության ուղղության տեղամասում, կավելացվի ևս մեկ երթևեկելի գոտի, որի շնորհիվ աջ եզրային 1-ին գոտիով աջ սեկցիայի միջոցով...
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2018 թվականի հունիսի 22-ից Երևան քաղաքի Սայաթ-Նովայի պողոտայում՝ Տերյան և Մ.Գրիգորյան փողոցների ճանապարհահատվածում (ուղղությունը դեպի Մաշտոցի պողոտա) կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Փոփոխության արդյունքում Սայաթ-Նովայի պողոտայի նշված ճանապարհահատվածում այսուհետ կթույլատրվի տրանսպորտային միջոցների կայանումը մայթին զուգահեռ կայանման ձևով:
ՀՀ ոստիկանության պետը Ճանապարհային ոստիկանությանը հանձնարարել է կարճել 2018 թվականի ապրիլի 13-ից 25-ն ընկած ժամանակահատվածում երթևեկության անվտանգության ապահովման մասին օրենսդրության խախտումների հիմքով հարուցված վարչական վարույթները: Խոսքը վերաբերում է միայն այն իրավախախտումներին, որոնք հայտնաբերվել են տեսանկարահանող սարքերով և կատարվել են հավաքների ընթացքում ճանապարհների երթևեկությունը դիտավորությամբ խոչընդոտելու կամ ճանապարհները փակելու հետևանքով:...
Քաղաքացի Մանվել Խաչատրյանը Վարչական դատարան է դիմել հայցադիմումով` խնդրելով անվավեր ճանաչել ՀՀ Ճանապարհային ոստիկանության որոշումը:  Հայցվորը դատարան ներկայացրած հայցադիմումով հայտնել է, որ Ծառայության կողմից 2017 թվականի փետրվարի 21-ին կայացված վարչական տույժ նշանակելու մասին թիվ 1705752512 որոշմամբ ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 124-րդ հոդվածի 21-րդ մասով ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ տույժի...