Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում է երթևեկության նկատմամբ վերահսկողության, իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքը: Մասնավորապես, 2018 թվականի մարտի 19-ից գործարկվելու են Երևան քաղաքի հետևյալ խաչմերուկներում տեղադրված տեսախցիկները. Հովսեփ Էմինի փողոց-Փափազյան փողոց,  Իսահակյան փողոց-Տերյան փողոց, Պարույր Սևակի փողոց-Ուլնեցու փողոց, Խանջյան փողոց -Վարդանանց փողոց, Տիգրան Մեծի փողոց-Գլինկայի փողոց: Նույն օրվանից գործարկվելու է նաև Շիրակի մարզի...
ՃՈ-ն շարունակում է ուժեղացված ծառայություն իրականացնել Երևան մտնող ճանապարհահատվածներում և մայրաքաղաքում: Մարտի 5-ից 11-ը ՃՈ  հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 175 տրանսպորտային միջոց: Մանրամասները՝ տեսանյութում: https://www.youtube.com/watch?time_continue=26&v=YjeQQGBcOUo
2018 թվականի մարտի 13-ին, ժամը 9.00-ից, տրանսպորտային միջոցների գրանցման և վարորդական վկայականների հատկացման Ճանապարհային ոստիկանության Երևանի հաշվառման-քննական ստորաբաժանումը Դավիթ Բեկ-Նուբարաշեն փողոցների խաչմերուկում տեղի ունեցած վթարի հետևանքով կապուղու հենասյուների վնասվելու պատճառով այս պահին չի կարող սպասարկել քաղաքացիներին:  Ճանապարհային ոստիկանությունը պատճառված անհարմարության համար հայցում է քաղաքացիների ներողամտությունը և հավաստիացնում, որ արվում է...
Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելու համար նախատեսվում է քրեական պատասխանատվություն: Մանրամասները՝ տեսանյութում: https://www.youtube.com/watch?v=RDhYnpzVMVc
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է՝ հետիոտների կողմից ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու դեպքում նախատեսվում է տուգանք: Մանրամասները՝ տեսանյութում: https://www.youtube.com/watch?time_continue=15&v=XAcBQIv1qxI