Հեղինե Գալստյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2017թ. օգոստոսի 28-ի լույս 29-ի գիշերը` ժամը 00:00-01:00-ի սահմաններում, Ստեփանավան քաղաքում  գտնվող տանը, նույն տան բնակիչ Մաքսիմ Կլիմովին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, մի քանի անգամ դանակով, կացինով և լինգով հարվածներ է, վերջինիս հասցնելով մարմնական տարբեր վնասվածքներ, արդյունքում Մաքսիմ Կլիմովը...
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում Սասնա Ծռերի 10 անդամների գործով հետաձգվեց տուժողների հարցաքննությունը, քանի որ դատական նիստի ժամանակ Էդվարդ Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությամբ հանդես եկավ փաստաբան Լուսինե Սահակյանը։ Վերջինս խնդրեց իր պաշտպանյալի խափանման միջոց կալանավորումը փոխարինել պատգամավորների անձնական երաշխավորությամբ։ Լուսինե Սահակայանը միջնորդեց հաշվի առնել այն հանգամանքը, որ...
Այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց «Նորքի  զինված խմբի» գործով դատական նիստը: Նիստը մեկնարկելուն պես ընդմիջվեց: Ամբաստանյալներից Արթուր Վարդանյանը նիստի մեկնարկին հայտնեց, որ իր ինքնազգացողությունը վատ է և  լյարդի, թոքի հետ կապված խնդիրներ ունի: Նախագահող դատավոր Արմեն Բեկթաշյանը նիստը ընդմիջեց և «Շտապ օգնության» հրավիրեց դատարան: Սույն...
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ վարչական շրջանների նստավայրում, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ շարունակվեց հայտնի լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու՝ Եղիշե Խաչատրյանի սպանության գործով դատական նիստը։ Այսօրվա նիստին շարունակվեց վիճաբանության ականատես-տուժող Սանասար Բադալյանի հարցաքննությունը։ Վկան նշեց, որ Փառանձեմ Մեյթիխանյանը դեպքից 6֊7 ամիս հետո զանգահարել է իրեն և սպառնացել. «Արագ-արագ խոսում էր, ասել...
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորքի նստավայրում կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով հրապարակվեց ամբաստանյալ Մովսես Ազարյանի նախաքննական ցուցմունքերը:  Ըստ այդ ցուցմունքերի Մովսես Ազարյանն իրեն մեղավոր չի ճանաչել իրեն առաջադրված մեղադրանքում՝ նշելով, որ ինքը ոչ մի կապ չունի Հայկազ Բարսեղյանի սպանության հետ: Ամբաստանյալի խոսքերով ինքը Հայկազ Բարսեղյանի հետ ունեցել է...