ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձերբակալվել է Երևանի բնակիչը՝ 13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով։ Դեպքը տեղի է ունեցել 2018 թվականի հուլիսի 13-ին՝ Երևանի 16-րդ թաղամասի շենքերից մեկի 2-րդ հարկի աստիճանահարթակում։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական...
ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Սպիտակի բաժնում տվյալներ են ստացվել այն մասին, որ մարզի Ղուրսալի համայնքի ղեկավար Մհեր Մինասյանն առերևույթ թույլ է տվել չարաշահումներ և այլ օրինախախտումներ, որոնց հետևանքով համայնքին պատճառվել է խոշոր չափերի վնաս: Մասնավորապես՝ չնայած 2016թ. ընթացքում ավագանու նիստեր չեն կայացվել, սակայն կազմվել են իբրև կայացած նիստերի որոշումներ...
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր հանդիպել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ: Հանդիպմանը ներկա էին ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ինչպես նաև համալսարանական հիվանդանոցների տնօրեններ: Ողջունելով ներկաներին՝ Արայիկ Հարությունյանը նշել է, որ հանդիպման նպատակն է քննարկել բուհի հետ կապված խնդիրները, լսել...
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շոնգավիթի նստավայրում «Սասնա ծռեր»-ի 10 անդամների գործով նիստի ժամանակ Պավլիկ Մանուկյանն անսպասելի հայտարարությամբ հանդես եկավ, որն անակնկալի բերեց, ոչ միայն գործով անբաստանյալներին, այլ նաև ապակեպատ պատնեշից այս կողմ գտնվող քաղաքացիներին: Պավլիկ Մանուկյանի խոսքերով` Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը մեղադրվում են այնպիսի հանցանքների մեջ, որոնց հետ իրենք կապ...
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ոստիկան Ա. Կ.-ն 2016 թվականի հուլիսի 29-ին, անցնելով պաշտոնեական լիազորությունները, բռնություն է գործադրել Մարատ Յավրումյանի նկատմամբ և նրա առողջությանը պատճառել միջին ծանրության վնաս: Այսպես, Ա. Կ.-ն 2016թ.-ի հուլիսի 29-ին ոստիկանության այլ ստորաբաժանումների...