Գլխավոր Միջազգային Առևտրի համաշխարհային կազմակերպություն

Առևտրի համաշխարհային կազմակերպություն

Առևտրի համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) թույլատրել է Հարավային Կորեային սահմանափակումներ կիրառել ԱՄՆ-ի դեմ։ Խոսքը վերաբերում է 84 մլն դոլար ընդհանուր արժողությամբ ամերիկյան ապրանքների ներմուծմանը։ Այս մասին հրապարակվել է ԱՀԿ պաշտոնական կայքում: ԱՀԿ-ն նաև փոխհատուցման հաշվարկման բանաձև է մշակել, եթե ԱՄՆ-ն որոշի շրջանցել ԱՀԿ-ի կանոնները և դիմի պատասխան գործողությունների։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հասկացրել է, որ կարող է գնալ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ֆինանսավորման «շատ խոշոր դադարեցման»՝ քննադատելով ՄԱԿ մասնագիտացված գործակալությանը և նրան մեղադրելով կորոնավիրուսի համավարակի պայմաններում «Չինաստանին կառչած լինելու» մեջ, հայտնում է «Ամերիկայի ձայնը»: Կրկնելով «Թվիթերում» իր բողոքները, ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ...
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մամուլի ծառայությունը հաղորդել է, որ այս տարվա սեպտեմբերի 25-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ) կքննարկի Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) աշխատանքային խմբում ԵԱՏՄ-ին դիտորդի կարգավիճակ շնորհելու մասին հարցը։ Հայտնի է, որ ԱՀԿ աշխատանքային խմբում ԵԱՏՄ-ին դիտորդի կարգավիճակ շնորհելու վերաբերյա վերջնական որոշում կկայացնի ԵՏՀ Խորհուրդը։ Ռուսաստանի Դաշնության Տնտեսական զարգացման և...
Բելառուսի ֆինանսների նախարարը հայտարարել է, որ Բելառուսը հրաժարվել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) վարկային ծրագրից։ Նա իր հայտարարության մեջ շեշտել է, որ երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի կողմից ԱՄՀ վարկային ծրագրից հրաժարվելու մասին կայացված որոշումը, առաջին հերթին, պայմանավորված է բնակչության շահերով։ Բելառուսի նախագահի կարծիքով՝ ԱՄՀ-ի առաջադրած պահանջներով վարկային ծրագրի իրականացումը կարող էր «շոկ առաջացնել» բնակչության մոտ։ Ֆինանսների նախարարը նշել է, որ ԱՄՀ-ն և Բելառուսը վարկային ծրագրի իրագործման շուրջ համաձայնություն են ձեռք բերել՝...
 Այս տարվա սեպտեմբերին Բրյուսելում բանակցություններ տեղի կունենան՝ Եվրամիության ներկայացուցչի, ԱՄՆ Առևտրի նախարարի և Ճապոնիայի Առևտրի նախարարի մասնակցությամբ։ Բանակցությունների ժամանակ կքննարկվի միջազգային առևտրի ներկայիս իրավիճակը՝ ԱՄՆ-ի և Չինաստանի «առևտրային պատերազմի» ֆոնին։ Բանակցությունների ժամանակ Եվրամիությունը նաև նախագիծ կներկայացնի՝ Առևտրի համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) բարեփոխելու վերաբերյալ։ Բարեփոխումների հիմնական նպատակն է՝ առևտրային բանակցություններն ավելի ճկուն դարձնել, առևտրային վեճերի կարգավորման թափանցիկ համակարգ ստեղծել, ինչպես նաև՝ կրճատել...