Օրեր առաջ Եգիպտոսի Ֆինանսների նախարարը հայտարարել է, որ ընթացիկ տարվա հուլիսին Արժույթի միջազգային հիմնադրամ (ԱՄՀ) կազմակերպությունը 2 մլրդ դոլար գումարի չափով վարկ կհատկացնի Եգիպտոսին։ Նրա խոսքերով՝ Արժույթի միջազգային հիմնադրամը համաձայնել է տրանշ տրամադրել Եգիպտոսին՝ ընթացիկ տարվա մայիսին երկրում ԱՄՀ փորձագետների իրականացրած ստուգումներից հետո։ Այսպիսով, նախատեսվում է, որ այս տարվա հուլիսին Արժույթի միջազգային հիմնադրամը կտրամադրի Եգիպտոսին չորրորդ վարկը։ «Եգիպտոսը հստակ իրականացնում է տնտեսական բարեփոխումների ծրագիրը։ Բարեփոխումների արդյունքները շատ ակնհայտ են,...
«Կառավարությունները կարող են և պետք է ավելի կոնկրետ գործողություններ ձեռնարկեն՝ երեխաների սեռական շահագործման դեմ պայքարելու համար»,- կոչ են արել Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակում տեղի ունեցած միջոցառման մասնակիցները։ Այս խնդիրը հասկանալու և դրա ծավալները գնահատելու հարցում կօգնի նոր համակարգը, որն ուղղված է անչափահասների նկատմամբ սեռական բնույթի հանցագործությունների դեմ պայքարում հաջողությունների և ձախողումների բացահայտմանը: «Ամեն օր...
Հունիսի 22-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում և Անվտանգության խորհրդում անցկացված զուգահեռ քվեարկության արդյունքում ՄԱԿ-ի Միջազգային դատարանի դատավոր է ընտրվել Յուջի Իվասավան։ Նորանշանակ դատավորն ազգությամբ ճապոնացի է, մասնագիտությամբ՝ իրավաբան: Այս արտահերթ ընտրությունները պայմանավորված են 2009 թվականին ՄԱԿ-ի Միջազգային դատարանի դատավոր նշանակված Հիսասի Օվադայի վաղաժամ հրաժարականով։ Վերջինս նույնպես ազգությամբ ճապոնացի է։ 85-ամյա նախկին դատավորի որոշումը պայմանավորված է իր տարիքով և այն առիթով, որ վերջինիս դուստրը շուտով դառնալու է Ճապոնիայի կայսրուհի: ՄԱԿ-ի Միջազգային դատարանի նորանշանակ դատավորը՝ Յուջի Իվասավան, ծնվել է 1954 թվականին, ավարտել...
Ընտանիքի միջազգային օրը նշվում է ամեն տարի՝ մայիսի 15-ին: Այս տարի հատկապես ուշադրության կենտրոնում են այն հարցերը, որոնք վերաբերում են ընտանիքի դերին և պետական ​​քաղաքականությանը։ ՄԱԿ-ի գլխավոր խնդիրն է՝ այդ հարցերին լուծում գտնել և հասնել Կայուն զարգացման նպատակներին: Դրանք  Միավորված ազգերի կազմակերպության կողմից  առաջ են մղվում՝ որպես Գլոբալ նպատակներ, կայուն...
Ընթացիկ տարվա մայիսին Սուդանում Նուրա Հուսեյնին դատապարտել են մահվան։ 19-ամյա աղջիկը խոստովանել է, որ դանակով հարվածել է իր ամուսնուն և սպանել նրան։ Նուրային ստիպողաբար ամուսնացրել են 15 տարեկանում։ Ամուսնությունից հետո նրան հաջողվել է երեք տարի շարունակ թաքնվել իր ազգականներից մեկի տանը։ Սակայն ի վերջո Նուրայի հայրը նրան խաբեությամբ վերադարձրել է ամուսնու տուն։ Նուրայի խոսքերով՝ ամուսինը բազմիցս նրա նկատմամբ ֆիզիկական բռնություն է կիրառել,...