Իրավունքների նախնական պաշտպանության ինստիտուտը տարբեր պետություններում տարբեր կառուցակարգերով է երաշխավորվում՝ պայմանավորված նաև ըստ իրավունքի ճյուղերի դատավարական իրավունքի առանձնահատկություններով։ Իրավունքի նախնական պաշտպանության ինստիտուտի կառուցակարգերից առավել ուսումնասիրված է հայցի ապահովման ինստիտուտը։ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ նաև ՔԴՕ) 128-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հայցի ապահովման ինստիտուտի...
Իրավական տարբեր մակարդակներում ճանաչվում և պաշտպանվում են գրականության, գիտության և արվեստի բնագավառներում հեղինակի ստեղծագործական աշխատանքի յուրօրինակ արդյունքի` ստեղծագործության հետ կապված վերջինիս իրավունքները, որոնք հավաքական կերպով անվանվում են հեղինակային իրավունք։ Միևնույն ժամանակ անհրաժեշտ է հասկանալ, որ հեղինակային իրավունքը բացարձակ և անսահման չէ։ Կոչված լինելով պաշտպանել հեղինակների իրավունքները` հեղինակային...
Առաջանում է շատ մեծ քանակությամբ ազատություն: Այստեղ, իհարկե, պետք է տարանջատել ազատությունը կարգավորումից, որովհետև հնարավոր է, որ դուք իրավական լծակներով կարգավորումներ տաք ողջ հասարակության համար, բայց դրանք չգործեն: Սա յուրահատուկ է գրեթե բոլոր անցումային պետություններին: Նման իրավիճակներում ազատությունը իրավական կարգավորումից տարանջատում ենք: Երբ ասում ենք, որ անցումային պետության մեջ...
Ցանկացած ոլորտում ցանկացած նպատակին հասնելու, կենսունակ ծրագրեր մշակելու և դրանցով սոցիալ-հասարակական կյանքում փոփոխություններ առաջարկելու համար առաջին հերթին անհրաժեշտ է վերհանել ոլորտում առկա խնդիրները, հասկանալ դրանք առաջացնող պայմանները և պատճառները:  Հարկ է նշել, որ ներկայումս ՀՀ-ում իրավական մշակույթի և իրավագիտակցության մակարդակը ֆինանսական հարաբերություններում հեռու է կատարյալը համարվելուց: Սպառողների իրավագիտակցությունը, իրավական...
Հանցավորության կանխարգելման, հանցավոր ոտնձգություններից մարդու կյանքի ու առողջության, մարդու և քաղաքացու այլ իրավունքների ու ազատությունների, սեփականության, հասարակական կարգի և հասարակական անվտանգության, շրջակա միջավայրի և ՀՀ սահմանադրական կարգի պաշտպանության ապահովման գործում առանձնահատուկ նշանակություն է տրվում մեր պետության կողմից իրականացվող հանցավորության դեմ պայքարի քաղաքականությանը, որի բաղկացուցիչ մասն են կազմում քրեական պատիժների արդյունավետ իրականացումը, պատժի ենթարկված...