Ներկայումս արժեթղթերի շուկայի զարգացումը պայմանավորվում է նրանով, որ մի կողմից արժեթուղթը ներդրողների համար դարձել է եկամտի կարևոր աղբյուր, իսկ մյուս կողմից, ձեռք բերելով արժեթղթեր, մարդիկ իրենց ներդրումն են անում կազմակերպությունների զարգացման գործում՝ դրանց ընձեռելով հնարավորություն կայանալու և ձեռք բերած գումարը դնելու շրջանառության մեջ: Այսինքն` արժեթղթեր ձեռք բերելը շահավետ է ոչ միայն  ձեռք...
Սեփականության իրավունքի ձեռքբերման հիմքերը երկուսն են՝ սեփականության իրավունքի ձեռքբերման սկզբնական և ածանցական եղանակ: Այս հիմքերից յուրաքանչյուրն անձին հնարավորություն է տալիս ձեռք բերել սեփականություն, որոշակի գործողությունների կատարումից հետո: Սեփականության իրավունքի ձեռքբերման սկզբնական եղանակներից է <<ձեռքբերման վաղեմության>> ինստիտուտը, որի ուսումնասիրությունն իրենից առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում:
Ռ․Քոչարյանի դիմումի հիման վրա ՀՀ Սահմանադրական դատարանը 2019 թվականի սեպտեմբերի 4-ին կայացրել է որոշում Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի և 135-րդ հոդվածի 2-րդ մասի Սահմանադրությանը համապատասխանությանը հարցը որոշելու վերաբերյալ։ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը վերաբերում է քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքներին, մասնավորապես՝...
Վերլուծությունը՝ «Ի Էլ Էլ գործընկերություն» իրավաբանական գրասենյակի գլխավոր տնօրեն Գոհար Գևորգյանի հետ։ 2019 թվականի հուլիսի 18-ին ՀՀ Սահմանադրական դատարանը տարածեց հայտարարություն, որի համաձայն․ «Սահմանադրական դատարանը ընդունել է աշխատակարգային որոշումներ՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-րդ...
Վերլուծությունը՝ «Ի ԷԼ ԷԼ գործընկերություն» իրավաբանական գրասենյակի գործընկեր, իրավաբան Նորայր Բալայնի «Իրավաբանական տեխնիկա» եզրույթը լատիներեն՝ juris-իրավունք և հուներեն techne-արհեստ, վարպետություն, արվեստ բառերի ամբողջությունն է։ Իրավաբանական տեխնիկան հանդիսանում է իրավունքի տեսության ինքնուրույն բաժին և պարունակում է իրավաբանական գործունեության իրականացման կանոնները։ Իրավաբանական տեխնիկան կանոնների ամբողջությունն է իրավաստեղծ և իրավակիրառ աշխատանքի համար։ Իրավաբանական տեխնիկայի կանոնների...