2018 թվականի օգոստոսի 22-ին լրացել է Առևտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) Ռուսաստանի անդամակցության 6-րդ տարին։ 18 տարի շարունակ բանակցություններ վարելու արդյունքում՝ Ռուսաստանը դարձել է ԱՀԿ-ի 156-րդ անդամ երկիր։ ԱՀԿ-ին անդամակցելու մասին Ռուսաստանի կայացրած որոշումը բազմիցս քննադատության է արժանացել երկրի քաղաքական գործիչների և տնտեսագետների կողմից։ Շատերը կոչ են արել նաև լքել կազմակերպությունը։ Այնուամենայնիվ, Ռուսաստանը 6 տարվա ընթացքում օգտվել...
Առևտրի համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) թույլատրել է Հարավային Կորեային սահմանափակումներ կիրառել ԱՄՆ-ի դեմ։ Խոսքը վերաբերում է 84 մլն դոլար ընդհանուր արժողությամբ ամերիկյան ապրանքների ներմուծմանը։ Այս մասին հրապարակվել է ԱՀԿ պաշտոնական կայքում: ԱՀԿ-ն նաև փոխհատուցման հաշվարկման բանաձև է մշակել, եթե ԱՄՆ-ն որոշի շրջանցել ԱՀԿ-ի կանոնները և դիմի պատասխան գործողությունների։
Բելառուսի ֆինանսների նախարարը հայտարարել է, որ Բելառուսը հրաժարվել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) վարկային ծրագրից։ Նա իր հայտարարության մեջ շեշտել է, որ երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի կողմից ԱՄՀ վարկային ծրագրից հրաժարվելու մասին կայացված որոշումը, առաջին հերթին, պայմանավորված է բնակչության շահերով։ Բելառուսի նախագահի կարծիքով՝ ԱՄՀ-ի առաջադրած պահանջներով վարկային ծրագրի իրականացումը կարող էր «շոկ առաջացնել» բնակչության մոտ։ Ֆինանսների նախարարը նշել է, որ ԱՄՀ-ն և Բելառուսը վարկային ծրագրի իրագործման շուրջ համաձայնություն են ձեռք բերել՝...
Վենեսուելան բողոք է ներկայացրել ԱՄՆ-ի դեմ Առևտրի համաշխարհային կազմակերպություն (ԱՀԿ)՝ վենեսուելական ապրանքների ներմուծման համար սահմանված պատժամիջոցների վերաբերյալ: Վենեսուելան կարծում է, որ սև ցուցակում հայտնված ֆիզիկական անձանց ուղևորությունների վրա կիրառվող արգելքը և առևտրային սահմանափակումները խախտում են ԱՀԿ կանոնները: Բացի այդ, Վենեսուելան պնդում է, որ վենեսուելական արտադրանքի ապրանքների ներմուծման համար ԱՄՆ-ի կողմից սահմանված որոշ օրենքներ և կանոններ հակասում են 1994 թվականի Սակագների և առևտրի մասին գլխավոր համաձայնագրին։ Իր ներկայացրած բողոքում Վենեսուելան նաև անդրադարձել է ոսկու վաճառքի վերաբերյալ ԱՄՆ-ի սկզբունքին և թվային արժութային...
G20-ի անդամ երկրների առևտրի նախարարներին առաջին անգամ հաջողվել է հասնել կոնսենսուսի՝ Առևտրի համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) բարեփոխելու անհրաժեշտության հարցի շուրջ։ Այս մասին հայտարարել է Չինաստանում Արգենտինայի դեսպան Դիեգո Ռամիրո Գելարը՝ արդյունաբերական համագործակցության հարցերը քննարկելու համար կազմակերպված միջազգային համաժողովին իր ելույթի ժամանակ: Նա հայտարարել է, որ Մար դել Պլատա քաղաքում կայացած հանդիպումից հետո G20-ի...