Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) Մերձավոր Արևելքի երկրների կառավարություններին կոչ է արել անհապաղ միջոցներ ձեռնարկել, քանի որ կորոնավիրուսի պանդեմիան սպառնում է կրճատել նավթային եկամուտներն ու նվազեցնել տնտեսական աճը։ ԱՄՀ-ն հայտարարել է, որ Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի երկրներն արդեն ֆինանսական աջակցության դիմել են իրեն:
Եվրամիությունը մայիսի 21-ին Ռուսաստանի դեմ հայց է ներկայացրել Առևտրի համաշխարհային կազմակերպություն՝ Գերմանիայից եւ Իտալիայից ներկրվող թեթև մարդատար ավտոմեքենաների հակագնագցման (հակադեմպինգային) մաքսատուրքերի առնչությամբ: Ինչպես նշված է ԱՀԿ-ում ԵՄ ներկայացուցչության հաղորդագրությունում, «հակադեմպինգային տուրքերն անհամատեղելի են ԱՀԿ-ի նորմերին` մասնավորապես 1994թ. Հակադեմպինգային համաձայնագրին»: ԱՀԿ-ի գործող կանոնադրության համաձայն` կողմերը 60 օր ժամանակ ունեն հարցի առնչությամբ...
2019 թվականից սկսած Չինաստանը կհանդիսանա ԱՄՆ-ից հետո երկրորդ խոշորագույն երկիրը՝ ՄԱԿ-ի կանոնավոր բյուջեին գումար փոխանցող երկրների շարքում։ Այսպիսով, 1980 թվականից ի վեր Չինաստանն այդ ցուցակում առաջ կանցնի Ճապոնիային առաջին անգամ: Առաջիկա երեք տարիների ընթացքում ՄԱԿ-ի կանոնավոր բյուջեին Չինաստանի ներդրումը կկազմի ընդհանուր բյուջեի 12.01 տոկոսը։ Այս մասին վկայում են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հաղորդած տեղեկությունները: Բացի այդ, Ճապոնիայի կողմից փոխանցվող գումարի չափը կկրճատվի 9.68 տոկոսից մինչև 8.56 տոկոս: Առաջիկա...
Օրեր առաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) պաշտոնական ներկայացուցիչ Ջերրի Րայսը հայտարարել է, որ հիմնադրամը կոչ է արել Թուրքիայինъ կայունացնել երկրի տնտեսությունը։ Նա նաև հավելել է, որ Թուրքիայի նոր կառավարության կողմից ձեռնարկվող միջոցառումների արդյունքում Թուրքիան կարող է հաջողությունների հասնել երկրի տնտեսությունը զարգացնելու և կայունացնելու գործում։ ԱՄՀ...
Օրեր առաջ Սինգապուրում կայացած գագաթնաժողովի ժամանակ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) տնօրեն Քրիստին Լագարդը հայտարարել է, որ ամբողջ աշխարհի կենտրոնական բանկերը պետք է քննարկեն թվային արժույթների թողարկման հնարավորությունը։ Նրա խոսքերով՝ թվային արժույթները կնպաստեն գործարքների ավելի անվտանգ իրականացմանը: «Կարծում եմ, որ մենք պետք է մտածենք թվային արժույթների թողարկման հնարավորության մասին: Առավելություններն ակնհայտ են: Ձեր վճարումը պետք է լինի...