ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերրիշը ողջունել է Մոսկվայի և Կիևի միջև բանտարկյալների և կալանավորված անձանց փոխանակումը՝ նշելով, որ դա կարևոր մարդասիրական գործողություն է, և այդ քայլը հույս է տալիս Ուկրաինայի արևելքում հակամարտության կարգավորման համար: ՄԱԿ-ի ղեկավարը կոչ է արել պահպանել նույն տրամադրվածությունը և գործողություններ իրականացնել՝ ուղղված խաղաղության...
2017 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան իր հերթական նիստի ժամանակ միաձայն ընդունեց Բանաձեւը (A/RES/71/288), որում կարեւորվում է մասնագիտական թարգմանության դերը ժողովուրդների միավորման, խաղաղությանը նպաստելու, ըմբռնման եւ զարգացման գործում, եւ սեպտեմբերի 30-ը հայտարարել է Թարգմանության միջազգային օր: Օրացույցում նոր միջազգային տոնի նպատակը հաստատումն է, որ մասնագիտական թարգմանությունը որպես արհեստ եւ արվեստ...
Միավորված ազգերի կազմակերպությունը կոչ է արել Իրաքի կառավարությանը մահապատժի իրականացման մորատորիում սահմանել: Նման դիմումի առիթ է հանդիսացել Իրաքում ՄԱԿ-ի առաքելության և Մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի գրասենյակի կողմից համատեղ հրապարակված նոր զեկույցը, որում հաղորդվում է այդ երկրում մահապատիժների թվի շեշտակի աճի մասին՝ քրեական արդարադատության անկատար համակարգի պարագային: Մասնավորապես, զեկույցի հեղինակները...
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերրիշը Միջուկային փորձարկումների դեմ պայքարի միջազգային օրվա կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ։  «Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագիրն էական դեր է խաղում միջուկային զինաթափման և միջուկային զենքի չտարածման գործում։ Այն նպաստում է միջազգային խաղաղության ու անվտանգության ամրապնդմանը` սահմանափակելով միջուկային զենքի մշակումը: Հավաքական անվտանգությունն ապահովելու գործընթացի շրջանակներում մենք պետք է ձեռնարկենք բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի...
1948 թվականի դեկտեմբերի 10-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը: 1950 թվականին Գլխավոր ասամբլեայի առաջարկով տարբեր պետություններ և կազմակերպություններ, իսկ այսօր նաև ամբողջ աշխարհը դեկտեմբերի 10-ը նշում է որպես Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օր: Հռչակագիրը թարգմանվել է ավելի քան 500 լեզվով: Աշխարհում որևէ այլ փաստաթուղթ չի թարգմանվել...