ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 1982թ. ընդունած իր բանաձևում սեպտեմբերի 21-ը ճանաչել է Խաղաղության միջազգային օր: Այսպիսով՝ ամեն տարի սեպտեմբերի 21-ին նշվող այս տոնը, ներգրավելով միլիոնավոր մարդկանց, կոչված է մարդկությանը ստիպել ոչ միայն խորհել խաղաղության մասին, այլև հանուն դրա ինչ-որ բան անել: ՄԱԿ-ը Խաղաղության միջազգային օրն օգտագործում...
Եվրախորհրդարանը կողմ քվեարկեց Եվրոպական Կենտրոնական բանկի ղեկավարի պաշտոնում 63-ամյա Քրիստին Լագարդի թեկնածությանը՝ 394 կողմ, 206 դեմ ձայների հարաբերակցությամբ։ Այս մասին ասվում է Եվրամիության օրենսդիր մարմնի պաշտոնական կայքէջում: Քվեարկությանը նախորդած բանավեճի ընթացքում պատգամավորները քննարկել են հարցը, թե որքանով է Լագարդի թեկնածությունը համապատասխանում այդ պաշտոնին:
Նյու Յորքում սեպտեմբերի 17-ին բացվել Է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հերթական, 74-րդ նստաշրջանը, որը կշարունակվի մինչև հաջորդ տարվա սեպտեմբերի 17-ը: Առաջիկա քննարկումների ուշադրության կենտրոնում 170-ից ավելի հարցեր են, որոնք ներառում են գլոբալ բոլոր խնդրիները՝ տարածաշրջանային սուր հակամարտություններից մինչև արդիականության հանգուցային տնտեսական, բնապահպանական և հումանիտար մարտահրավերները։
ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը անհանգստացած է լրագրողների վրա հարձակումներով, որոնք շարունակվում են Ուկրաինայում՝ նախկինում կատարված հարձակումներից հետո անպատժելիության պատճառով: Այս մասին հայտարարել է Ուկրաինայում ՄԱԿ-ի մարդու իրավունքների դիտորդական առաքելության նախագահ Մաթիլդա Բոգները՝ ներկայացնելով նոր զեկույց, որն ընդգրկում է 2019 թվականի մայիսի 16-ից օգոստոսի 15-ն ընկած ժամանակահատվածը։
Ամեն տարի, սեպտեմբերի 10-ին, նշվում է ինքնասպանությունների կանխարգելման համաշխարհային օրը: ՄԱԿ-ը նշել է, որ վերջին տարիներին ինքնասպանությունների աճ է նկատվում 15-25 տարեկան երիտասարդների շրջանում: Ավտոտրանսպորտային միջոցներով պատահարներից հետո ինքնասպանությունը երիտասարդների մահվան երկրորդ գլխավոր պատճառն է: «Յուրաքանչյուր 40 վայրկյանում մեկ մարդ մահանում է ինքնասպանության հետևանքով: Յուրաքանչյուր...