Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը նոյեմբերի 1-ին Ստամբուլում ընդունել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերրիշին: Այդ մասին հայտնել է Թուրքիայի ղեկավարի վարչակազմը։ Հանդիպումն սկսվել է տեղական ժամանակով 10:45-ին և տևել է առնվազն մեկ ժամ: Այն տեղի Է ունեցել Վախթեդին պալատում՝ մամուլի համար փակ ռեժիմով:
Ավելի քան ութ ու կես տարվա քաղաքացիական պատերազմից հետո սիրիական հակամարտության կողմերը առաջին անգամ մեկ սեղանի շուրջ են նստել: Հոկտեմբերի 30-ին Ժնևում իր աշխատանքն է սկսել սիրիական սահմանադրական հանձնաժողովը, որը ՄԱԿ-ի աջակցությամբ պետք է մշակի Սիրիայի մայր օրենքի նոր նախագիծ: Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ...
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական և խաղաղության ամրապնդման հարցերով տեղակալ Ռոզմարի Դի Կարլոյի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը կարևորել է Հայաստանի կառավարության և ՄԱԿ-ի միջև ձևավորված սերտ համագործակցությունը տարբեր ուղղություններով: Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ, մասնավորապես, Նիկոլ...
Վերջին 10 ամիսներին կիբեռլրտեսություն իրականացնող համակարգված ընկերության թիրախը ՄԱԿ գործակալությունները, Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունը և այլ ՀԿ-ներ են եղել։ Այս մասին հայտնում է AP-ը։ Կիբեռանվտանգության Lookout ընկերության Կալիֆոռնիայի ստորաբաժանումը հայտարարել է, որ բջջային հեռախոսներից և համակարգիչներից գաղտնաբառերը հավաքագրելու համար ֆիշինգ օգտագործող գործառույթը դեռևս ակտիվ է։ Թիրախների թվում են...
Հոկտեմբերի 17-ին Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նիստի ընթացքում կայացած ընտրությունների արդյունքում Հայաստանն ընտրվել է Մարդու իրավունքների խորհրդի (ՄԻԽ) անդամ 2020-2022 թթ․ ժամանակահատվածի համար։ Արևելաեվրոպական երկրների տարածաշրջանային խմբին ՄԻԽ ընտրություններում հատկացված երկու թափուր տեղերի համար ներկայացված էին երեք երկրների՝ Հայաստանի, Լեհաստանի և Մոլդովայի թեկնածությունները: