ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Իդրիս Ջազաիրին հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցներն անօրինական են։ Նա հիշեցրել է, որ պատժամիջոցները պետք է արդարացի և օրինական լինեն և չպետք է խախտեն հասարակ քաղաքացիների իրավունքները։ Հատուկ զեկուցողը մեկնաբանել է Իրանի հետ միջուկային համաձայնագրից դուրս գալու և Իրանի Իսլամական Հանրապետության դեմ պատժամիջոցները վերականգնելու մասին ԱՄՆ-ի կայացրած որոշումը։...
Ահաբեկչությունից տուժածների հիշատակման և հարգանքի տուրք մատուցելու միջազգային օրվա կապակցությամբ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերրիշը հանդես է եկել հայտարարությամբ. «Մենք պետք է ամեն կերպ աջակցենք ամբողջ աշխարհում ահաբեկչությունից տուժածներին։ ՄԱԿ-ի լավագույն գիդ-էքսկուրսավարներից շատերը նույնպես տուժել են ահաբեկչական հարձակումներից, իսկ նրանցից ոմանք՝ ահաբեկչության զոհ են դարձել։ Մենք պետք է ձեռնարկենք բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ահաբեկչական հանցագործությունները կանխելու ուղղությամբ»,-...
2009 թվականին ՄԱԿ-ի ԸՆդհանուր վեհաժողովը հռչակել է օգոստոսի 19-ը Մարդասիրության համաշխարհային օր։ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերրիշը Մարդասիրության համաշխարհային օրվա կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ։ Նա հիշեցրել է, որ միայն 2017 թվականին աշխարհի տարբեր երկրներում մարդկանց օգնություն ցուցաբերելու և հումանիտար գործունեություն ծավալելու արդյունքում սպանվել է ՄԱԿ-ի 139 հումանիտար աշխատող, 102 աշխատող վիրավորվել է և 72...
Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով Մհեր Մարգարյանը նշանակվել է  Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Մհեր Մարգարյանին նշանակել Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ (նստավայրը՝ Նյու Յորք)»,- ասված է ՀՀ Նախագահի հրամանագրում: Հիշեցնենք, որ այդ պաշտոնը 2014 թվականից մինչև 2018 թվականը զբաղեցրել...
Ժնևում ավարտվել է ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի 64-րդ նստաշրջանը, որի շրջանակներում Ռուսաստանը զեկույց է ներկայացրել՝ «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ» կոնվենցիայով սահմանված պարտականությունների կատարման վերաբերյալ։ Քննարկումների ժամանակ ՄԱԿ-ի փորձագետները կոչ են արել Ռուսաստանի իշխանություններին դադարեցնել խոշտանգումների կիրառումը կալանավայրերում, բարենպաստ պայմաններ ապահովել ազատազրկված անձանց և կալանավայրում ծնված նրանց...