Հունիսի 26-ին ՄԱԿ-ը նշում է Թմրանյութերի չարաշահման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրը: Այս տարի օրվա խորհուրդն է` «Առաջին հերթին լսել», կարգախոսն է՝ «Լսելով երեխաներին և երիտասարդներին` դուք կօգնեք նրանց առողջ և բարեկեցիկ դաստիարակությանը», իսկ խորհրդանշանն է՝ «Ասա Ո’Չ թմրամիջոցներին»: Այս նախաձեռնությամբ ՄԱԿ-ը նպատակ է հետապնդում երեխաների, երիտասարդների և նրանց...
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի խոսքերով՝ Ռուսաստանը և Չինաստանը կիսում են այն կարծիքը, որ միայն ՄԱԿ-ը կարող է միջազգային վեճերի լուծման հարթակ հանդիսանալ: «Ռուսաստանը և Չինաստանը ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի մշտական ​​անդամներն են: Հետևաբար՝ մենք հատուկ առաքելություն ունենք համայն մարդկության համար կարևոր նշանակություն ունեցող որոշումների կայացման գործում: Մենք կարծում ենք, որ միջազգային տարբեր վեճերի և խնդիրների լուծումը կարող է տրվել միայն ՄԱԿ-ի օգնությամբ, և ոչ այլընտրանքային հորինված կամ վիրտուալ կազմակերպությունների միջոցով»,-...
ՀՀ կառավարությունն այսօրվա՝ սեպտեմբերի 5-ի նիստում որոշեց հավանություն տալ «Քաղաքացիական և  քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի՝ մահապատժի վերացմանն ուղղված երկրորդ կամընտիր արձանագրության ստորագրման առաջարկությանը: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ այս արձանագրությունը ստորագրվել է 1989 թ. դեկտեմբերի 15-ին: Արձանագրությունը ստորագրել է 38 պետություն, ուժի մեջ է...
ՄԱԿ-ի Հաագայի միջազգային դատարանը Ռուսաստանի համար 1 տարի ժամկետ է սահմանել՝ Ուկրաինայի ներկայացրած բողոքի դեմ պատասխան առարկություն ներկայացնելու։ Ուկրաինայի ներկայացրած բողոքը վերաբերում է «Ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» միջազգային կոնվենցիայի և «Ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի խախտումներին։ Դատարանի կողմից հրապարակված փաստաթղթում նշվում է, որ Ռուսաստանը...
Եվրախորհրդարանը կողմ քվեարկեց Եվրոպական Կենտրոնական բանկի ղեկավարի պաշտոնում 63-ամյա Քրիստին Լագարդի թեկնածությանը՝ 394 կողմ, 206 դեմ ձայների հարաբերակցությամբ։ Այս մասին ասվում է Եվրամիության օրենսդիր մարմնի պաշտոնական կայքէջում: Քվեարկությանը նախորդած բանավեճի ընթացքում պատգամավորները քննարկել են հարցը, թե որքանով է Լագարդի թեկնածությունը համապատասխանում այդ պաշտոնին: