Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 7-ին պաշտոնական այցով կմեկնի Իրանի մայրաքաղաք Թեհրան: Այս մասին ասվում է այսօր Թուրքիայի նախագահի գրասենյակի հայտարարության մեջ:Այցելության մանրամասները նշված չեն: Ակնկալվում է, որ իրանական մայրաքաղաք կատարած այցի շրջանակներում կանցկացվի -Ռուսաստան-Թուրքիա-Իրան գագաթաժողովը՝ նվիրված Սիրիայի հակամարտության կարգավորմանը:
Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) հնարավոր է վարկ տրամադրի Հայաստանին նոր կառավարության ծրագրերի խթանման, բարեփոխումների իրականացման և արտաքին ցնցումների նկատմամբ կայունության ամրապնդման համար՝ 250 մլն դոլար գումարի չափով։ Այս մասին տեղեկացրել է Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալության մամուլի ծառայությունը: Տեղեկությունների համաձայն՝ Հայաստանին ֆինանսավորում տրամադրելու մասին համաձայնագիրը...
Օրեր առաջ Վաշինգտոնում հանդիպում է կայացել Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գործադիր տնօրեն Քրիստին Լագարդի և Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի միջև։ Հանդիպման ավարտին ԱՄՀ տնօրենը հանդես է եկել հայտարարությամբ և ողջունել է Վրաստանում  տնտեսական բարեփոխումների առաջընթացը։ «Վրաստանի վարչապետը և ես քննարկել ենք ԱՄՀ-ի կողմից 285 մլն դոլար գումարի չափով տրամադրված վարկի և...
Վրաստանի իշխանությունները հաստատել են, որ Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) «Ընդլայնված ֆինանսավորման մեխանիզմ» եռամյա ծրագրի շրջանակներում 42․25 մլն դոլար գումարի չափով վարկ կհատկացնի Վրաստանին։ Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրենների խորհրդի տեղակալը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Վրաստանը զգալի առաջընթաց է արձանագրել՝ ԱՄՀ կազմակերպության աջակցությամբ իրականացվող ծրագրի շրջանակներում: Միևնույն ժամանակ, նա նշել է, որ Վրաստանը դեռևս խոցելի է արտաքին ցնցումների նկատմամբ։ ԱՄՀ գործադիր տնօրեն Քրիստին Լեգարդն այս կապակցություն նշել...
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 23-ին ստորագրել է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանարպետության անդամակցության պայմանագրի վավերացման մասին օրենքը: Այդ մասին հաղորդում է «Ռիա Նովոստի» լրատվական գործակալությունը:  Ավելի վաղ՝ դեկտեմբերի 10-ին, ԴՌ Պետական դուման ընդունել էր ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագրի վավերացման մասին օրենքը, իսկ դեկտեմբերի 17-ին այն հաստատվել էր Դաշնային ժողովի վերին...