Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) զգուշացնում է, որ աշխարհի ամենազարգացած երկրներում բնակչության ծերացումը կստիպի պետական կենսաթոշակային համակարգերին հայտնվել բարդ իրավիճակում առաջիկա 30 տարիներին: ԱՄՀ-ն խորհուրդ է տվել պետություններին բարեփոխել կենսաթոշակային համակարգերը, իսկ երիտասարդներին՝ գումար խնայել ծերության համար և հետաձգել կենսաթոշակի անցնելու տարիքը:
Այս կապակցությամբ ԱՄՀ-ն զեկույց է հրապարակել`«Խնայողությունների ապագան. Կենսաթոշակների դերը ծերացող աշխարհում» վերնագրով։ Զեկույցի մեջ Ճապոնիայի և որոշ եվրոպական...
Վենեսուելայի արտգործնախարարը հայտարարել է, որ երկիրը նոր բողոք է ներկայացրել ԱՄՆ-ի դեմ միջազգային քրեական դատարանում՝ Վենեսուելայի և Մեքսիկայի միջև նավթի և սննդի մատակարարման համաձայնագրի իրականացման ընթացքում Թրամփի վարչակազմի կողմից չարաշահումների վերաբերյալ։
«Եվս մեկ անգամ ապացուցվեց, որ ԱՄՆ-ն Վենեսուելայի դեմ անմարդկային և հանցավոր գործողություններ է...
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 7-ին պաշտոնական այցով կմեկնի Իրանի մայրաքաղաք Թեհրան: Այս մասին ասվում է այսօր Թուրքիայի նախագահի գրասենյակի հայտարարության մեջ:Այցելության մանրամասները նշված չեն:
Ակնկալվում է, որ իրանական մայրաքաղաք կատարած այցի շրջանակներում կանցկացվի -Ռուսաստան-Թուրքիա-Իրան գագաթաժողովը՝ նվիրված Սիրիայի հակամարտության կարգավորմանը:
Պակիստանի կառավարությունը որոշել է ֆինանսական օգնություն խնդրել Արժույթի միջազգային հիմնադրամից (ԱՄՀ)։ Այս մասին հաղորդել է Պակիստանի ֆինանսների նախարար Ասադ Ումարը։ Նա նշել է, որ Պակիստանը մտադիր է համագործակցել ԱՄՀ-ի հետ՝ երկրի ֆինանսական ճգնաժամը հաղթահարելու համար։ «ԱՄՀ-ի հետ համագործակցելու և հիմնադրամից ֆինանսական օգնություն խնդրելու մասին բանակցություններ վարելու որոշումը կայացվել է Պակիստանի վարչապետ Իմրան Խանի կողմից։ Միջազգային հիմնադրամի և երկրի...
Օրեր առաջ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Համաշխարհային բանկի միջև տեղի ունեցած հանդիպման ժամանակ ԱՄՀ տնօրեն Քրիստին Լագարդը հայտարարել է, որ համաշխարհային տնտեսության զարգացման համար պետք է բարեփոխումներ իրականացնել: ԱՄՀ տնօրենն իր ելույթի ժամանակ նաև նշել է, որ համաշխարհային տնտեսությունը գտնվում է ֆինանսական փլուզման եզրին: Հիմնական խնդիրը աշխարհի երկրների կուտակած հսկայական պարտքերն են: ԱՄՀ-ում համոզված են, որ ԱՄՆ-ի և Չինաստանի միջև լարված առևտրային հարաբերությունները նույնպես բացասական ազդեցություն են թողնում համաշխարհային տնտեսության զարգացման վրա:
ԱՄՀ փորձագետների կարծիքով՝ շատ երկրների կառավարություններ պարզապես ձախողել են ֆինանսիստների ռիսկային և ոչ մտածված գործողություններից բանկային համակարգը պաշտպանելու համար նախատեսված գրեթե բոլոր բարեփոխումները, ինչն էլ փլուզման հզոր շղթայական ռեակցիա է առաջացրել:
Ավելի վաղ, ԱՄՀ-ն զգուշացրել է, որ եթե ֆինանսական համակարգը չբարեփոխվի, ապա փլուզումն անխուսափելի է: ԱՄՀ փորձագետների կազմած զեկույցի համաձայն՝ պետական և մասնավոր հատվածներում համաշխարհային պարտքի ընդհանուր գումարը վերջին տասնամյակում աճել է 60%-ով, այսինքն՝ կազմել է 182 տրիլիոն դոլար:
Այնուամենայնիվ, ԱՄՀ-ի կողմից հոկտեմբերին հրապարակված «Համաշխարհային տնտեսության զարգացման հեռանկարները» (World Economic Outlook) զեկույցում Հայաստանի վերաբերյալ կանխատեսումները զգալիորեն բարելավվել են: Ապրիլ ամսվա կանխատեսումների վերանայումից հետո ԱՄՀ-ն Հայաստանում 2018 թվականին սպասում է 6% տնտեսական աճ: Բացի այդ, նոր զեկույցի տվայլների համաձայն՝ 2019 թվականին Հայաստանում սպասվում է ՀՆԱ-ի 4.8% աճ: